Աշխարհ

17.03.2021 18:18


«Ինձ մոտ առկա են Covid-19-ի դեմ առավելագույն քանակությամբ հակամարմիններ». Լավրով

«Ինձ մոտ առկա են Covid-19-ի դեմ առավելագույն քանակությամբ հակամարմիններ». Լավրով

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող իր իսրայելցի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ իր մոտ առկա են կորոնովիրուսի՝ առավելագույն քանակությամբ հակամարմիններ, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ես արդեն հիվանդացել եմ կորոնավիրուսով: Ինձ մոտ առկա են առավելագույն քանակությամբ հակամարմիններ»,-ասել է նա:

Այս առնչությամբ Իսրայելի ԱԳ նախարար Գաբի Աշքենազին էլ մանրամասնել է, որ հրեական երկրի պատվիրակության բոլոր անդամները պատվաստվել են կորոնավիրուսի դեմ:

Հիշեցնենք՝ հունվարին Լավրովը հայտարարել էր, որ վարակվել է կորոնավիրուսով, և իր մոտ հայտնաբերվել են հակամարմիններ: Նախարարը նաև նշել էր, որ որոշում կկայացնի COVID-19-ի դեմ պատվաստվելու անհրաժեշտության մասին՝ բժիշկների հետ խորհրդակցելուց հետո:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը