Սրանց կազմակերպած ընտրությունները նույնը կլինեն, ինչ Էրդողանի և Ալիևի կազմակերպածը․ Գեղամ Նազարյան
168.am-ի հարցազրույցը «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ, «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության հեղինակ Գեղամ Նազարյանի հետ
–Դուք, ձեր նախաձեռնությունը նախօրեին հայտարարեցիք, թե արագ, հապշտապ ընտրությունները կործանարար կլինեն Հայաստանի համար, և, որ ձեր նախաձեռնությամբ նախընտրական փուլը դժոխքի եք վերածելու Փաշինյանի և նրա թիմի համար:
– Ցավոք, տպավորություն է, որ հանրության որոշակի շերտերի և առաջին հերթին Փաշինյանի ու իր թիմի մոտ ցանկություն կա հնարավորին չափ շուտ մոռացության տալ այն աղետը, որ եղավ հենց վարչախմբի մեղքով, ու մտնեն մեկ այլ փուլ՝ արտահերթ ընտրությունների ճանապարհով: Ուզում եմ մեկ անգամ ևս շեշտել. Հայաստանն այսօր պատրաստ չէ ընտրությունների:
Ավելին, Նիկոլ Փաշինյանի վարչապետությամբ կամ նրա այս կամ այն ձևով ղեկավարությամբ ընտրությունների անցկացումը մեկ այլ աղետ է բերելու մեր երկրի գլխին: Երբ ասում եմ, երբ ասում ենք, որ հապշտապ անցկացվելիք ընտրությունները դժոխքի ենք վերածելու Փաշինյանի և նրա թիմի համար, հենց այնպես չենք ասում: Սա ասում ենք աղետը կանխելու համար, դա ասում ենք և անելու ենք, եթե ընտրությունները նշանակվեն, որ գերագույն գլխավոր հանցագործն ու իր թիմը հասկանան, որ որևէ տրամաբանության մեջ չի տեղավորվում՝ ավերել երկիրը, իսկ հետո՝ ոչ միայն հրաժարական չտալ, այլ՝ անգամ ընտրություններ կազմակերպել և մասնակցել դրան:
–Այս հարցի վերաբերյալ ի՞նչ են մտածում պատերազմում զոհվածների ընտանիքի անդամները:
–Լինենք անկեղծ, խոսենք անկեղծ: Պատերազմում զոհվածների ընտանիքները դեռ ցնցակաթվածի մեջ են: Շատ ընտանիքներ թքած ունեն, թե ինչ է հիմա կատարվում իրենց շուրջը: Միաժամանակ կան նաև ծնողներ, ընտանիքի անդամներ (և նրանք քիչ չեն), որոնք ակտիվորեն մասնակցում են բողոքի գործողություններին՝ հասկանալով, որ իրենց որդիների, ամուսինների, եղբայրների թափած արյունը կիմաստավորվի, երբ հայրենիքը շտկի մեջքը, իսկ դրա առաջին նախապայմանը գերագույն գլխավորի հրաժարականն է և հայկական նյուրնբերգյան դատավարության իրականացումը: Հիմա արդեն նկատվում է, որ գերագույն գլխավոր մեղավորն ու նրա տերերը ծրագրում են մեղավորներ նշանակել, անգամ պահպանել վարչախումբը, և երկիրը, լավագույն դեպքում, վերածել թուրքական բաղնիքներ և սաունաներ սպասարկող տարածքի:
-Փաշինյանը հրաժարվում է թողնել պաշտոնը: Այդ դեպքում մի՞թե ելքն արտահերթ ընտրությունները չեն:
Հանրային ճնշման դեպքում, իսկ այդ ճնշումը կա և գնալով ուժգնանալու է, Փաշինյանը չի կարող հրաժարական չտալ: Այս ճգնաժամից դուրս գալու միակ ելքը նրա հրաժարականն է, ժամանակավոր կառավարության ձևավորումը, իսկ կես կամ մի տարի հետո՝ ընտրությունների անցկացումը: Իսկ եթե հանկարծ քաղաքական ուժերն այս կամ այն պատճառով համաձայնեն գերագույն գլխավոր մեղավորի մասնակցությամբ ընտրությունների անցկացմանը, ապա դա կլինի կործանում պետության և ժողովրդի համար: Եթե կասկածում եք, ապա հիշեք Նիկոլի աջակիցներից կոլոտ Հովոյի գրառումները, դերասան Սոսի գրառումները, և, իհարկե, մեկ անգամ ևս արձանագրեք, որ Ալիևի հոխորտանքներին, օկուպացված տարածքներ կատարած այցերին գերագույն գլխավոր մեղավորը ոչ մի կերպ չի արձագանքում:
Իհարկե, Նիկոլին ՀՀ առաջին նախագահը մեկ այլ տարբերակ ևս հուշել է: Ես, իհարկե, դեմ եմ, որ նա ճողոպրի, բայց երբ միշտ զուսպ Տեր-Պետրոսյանը հայտարարում է, որ ելքը դրա հրաժարականն ու փախուստն է, ապա հասկացեք, թե ինչ վիճակում է գտնվում մեր երկիրը:
–Դուք ևս չե՞ք հավատում, որ վարչախումբը՝ Փաշինյանի գլխավորությամբ, կարող է նորմալ ընտրություններ անցկացնել:
–Իհա՛րկե չեմ հավատում: Ես և մենք ականատես ենք եղել 44-օրյա ստին, որը վարչախումբն Արծրունի շուրթերով մատուցեց հանրությանը: Ես հիշում եմ ապրիլյան պատերազմի նահատակ Աբաջյանի կեղծ պապի ելույթը Նիկոլի հանրահավաքում: Ես ականատես եմ եղել Աննայի մասնակցությամբ կռիվ-կռիվ խաղին և ֆոտոսեսիաներին կեղծ խրամատում և բլինդաժում: Մենք ականատես ենք եղել այս վարչախմբի ստերին, տեսել, որ պատերազմից հետո վարչական ռեսուրսի գործադրմամբ հանրահավաքներ են կազմակերպում:
Մի՞թե այս ամենը տեսնելուց հետո որևէ բանական մարդ կարող է հավատալ, որ սրանք նորմալ ընտրություններ կանցկացնեն:
Ավելին, սրանց կազմակերպած ընտրությունները նույնը կլինեն, ինչ Էրդողանի և Ալիևի կազմակերպածը: Եվ վերջապես, Նիկոլի բուծած ֆեյքերի պայմաններում ո՞վ կարող է հավատալ քիչ թե շատ արդար ընտրությունների անցկացմանը: Ուզո՞ւմ եք ականատեսը լինեք Հայաստանի պատմության ամենախայտառակ և ամոթալի ընտրություններին, գուցե և վերջին ընտրություններին, ապա թույլ տվեք Նիկոլին այն կազմակերպել:
Լավ մտածեք:
Իսկ մենք՝ պատերազմում նահատակված զինվորների ծնողներս, ամուսինները, եղբայրները, ամեն ինչ անելու ենք, որ երկիրը չկործանվի: Նիկոլի հրաժարականն անխուսափելի է և միակ անհրաժեշտ քայլը երկրի զարգացման ճանապարհին:
Ի դեպ, նրանք, ովքեր կարծում են, որ այնքան ուժ և հնարավորություն ունեն, որ կարող են վերահսկել ընտրությունների ընթացքը և թույլ չտալ ընտրակեղծիքների իրականացում, ապա, մեղմ ասած, սխալվում են, քանի որ այդ փորձն ակտիվ հակազդեցության է ենթարկվելու վարչախմբի ձեռքի տակ եղած ուժային կառույցների միջոցով, ինչն էլ հանգեցնելու է ծանրագույն հետևանքների: