Լրահոս

27.05.2011 09:31


Քաղաքացիներն՝ ընդդեմ կառավարության որոշման

Մեծարգո պարոն վարչապետ

2010 թ. սեպտեմբերի 9-ին ՀՀ կառավարության N 1258-Ն որոշմամբ Երեւան քաղաքի Թումանյան, Նալբանդյան, Ավագ Պետրոսյան փողոցներով եւ Սայաթ-Նովայի պողոտայով պարփակված տարածքի նկատմամբ ճանաչվել է բացառիկ` գերակա հանրային շահ և տարածք ձեռք բերող է սահմանվել «Ավագ Շին» ՍՊԸ-ն: Այնուամենայնիվ, պետք է նկատել, որ այդ որոշումն ընդունվել է՝ խախտելով 2005թ. նոյեմբերի 15-ին ընդունված Նախադպրոցական կրթության մասին օրենքի 30-րդ հոդվածի 4-րդ ենթակետը, համաձայն որի «պետական կամ համայնքային սեփականություն համարվող նախադպրոցական ուսումնական հաստատությունների շենքերը հասարակական կամ պետական կարիքների համար կարող են օտարվել միայն բացառիկ դեպքերում` օրենքով»: Հիմք ընդունելով այն փաստը, որ ՀՀ կառավարության 2010 թ. սեպտեմբերի 9-ի N 1258-Ն որոշումն ընդունելու պահին նման օրենք ընդունված չի եղել, նշված որոշումն անօրինական է:

Քանի որ ՀՀ կառավարության N 1258-Ն անօրինական որոշման հետևանքով այսօր Թումանյան, Նալբանդյան, Ավագ Պետրոսյան փողոցներով եւ Սայաթ-Նովայի պողոտայով պարփակված տարածքում իրականացում են բազմաթիվ այլ ապօրինություններ, խնդրում ենք դադարեցնել վերոհիշյալ որոշման գործողությունը:

Թումանյան, Նալբանդյան, Ավագ Պետրոսյան փողոցներով եւ Սայաթ-Նովայի պողոտայով պարփակված տարածքի բնակիչներ, Երևանի քաղաքացիներ

Այս խորագրի վերջին նյութերը