Կարծիք

17.03.2021 13:15


2018-ի ամռանը «հեղափոխության առաջնորդներից» մեկը հայտարարում էր, որ իրենց իշխանությունը երբե՛ք չի հանդուրժի ոստիկանական վահանների հույսին մնալը

2018-ի ամռանը «հեղափոխության առաջնորդներից» մեկը հայտարարում էր, որ իրենց իշխանությունը երբե՛ք չի հանդուրժի ոստիկանական վահանների հույսին մնալը

Հարյուրավոր ոստիկանների աչալուրջ պաշտպանության ներքո՝ կապիտուլյանտի հետ ԿԳՄՍ շենք սողոսկող քպականների թվում «հեղափոխության առաջնորդներից» մեկին նկատելով՝ հիշեցի մի դիպված ոչ վաղ անցյալից։

2018-ի ամռանը Շուշիի «Իսահակի աղբյուր» ռեստորանում այդ «առաջնորդը» հպարտորեն հայտարարում էր, որ իրենց իշխանությունը երբե՛ք չի հանդուրժի ոստիկանական վահանների հույսին մնալը։ Որ դա արմատապես կհակասի իրենց համոզմունքներին։ Ես էի, դու էիր ու իմ արցախցի ընկերը, որին վերջերս զրկեցիք հայրենիքից։

Հիշու՞մ ես, որ քմծիծաղ տվեցի։ Հիշու՞մ ես, որ վրդովվեցիր։ Դե հիմա պատրաստվիր ողջ կյանքդ «թուրքի կոշիկ լիզողի» խարանով ապրելուն։

Մտքովդ կանցնե՞ր 18-ի ամռանը՝ ինչքան եք ընկնելու, ինչ անեծքների տակ եք հայտնվելու, ում խոսքի և ում վահանների հույսին եք մնալու։

Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը