Վրաստանի մեծ մասը մնացել է առանց հոսանքի. պատճառը Վրաստանի և Թուրքիայի էլեկտրահամակարգերը կապող խոշոր գծի խափանումն է
Վրաստանի մեծ մասը մնացել է առանց հոսանքի․ էլեկտրաէներգիայի անջատման պատճառը «Մեսխեթի» էլեկտրահաղորդման խոշոր գծի աշխատանքի խափանումն է եղել, ասված է «Վրաստանի պետական էլեկտրահամակարգ» ընկերության հայտարարության մեջ, գրում է sputnik-georgia.ru-ն։
Նշվում է, որ մոտավորապես կեսգիշերին Վրաստանի մեծ մասը, այդ թվում՝ խոշոր քաղաքները՝ Թբիլիսին, Քութայիսը, Բաթումին և Փոթին, մնացել են առանց էլեկտրաէներգիայի։
«Վրաստանի և Թուրքիայի էլեկտրահամակարգերը կապող «Մեսխեթի» 400 կիլովատտանոց էլեկտրահաղորդման գծի խափանման պատճառով ընդհատվել է Թուրքիայից էլեկտրաէներգիայի ներմուծումը, և երկրի մեծ մասում էլեկտրամատակարարումը դադարեցվել է»,-ասված է «Վրաստանի պետական էլեկտրահամակարգ» ընկերության հայտարարության մեջ։
Նշվում է, որ այժմ ակտիվ աշխատանքներ են տարվում խնդրի վերացման ուղղությամբ․ էլեկտրաէներգիայի մատակարարումն աստիճանաբար վերականգնվում է։

Աղբյուրը՝ tert.am