Կարծիք

17.03.2021 10:47


Ես կոռեկտությունից դուրս գալով չեմ նշի, թե ինչ է տեսնում և զգում իսկական հայը, երբ նայում է մարդասպան թուրք Իլհամ Ալիևի դեմքին

Ես կոռեկտությունից դուրս գալով չեմ նշի, թե ինչ է տեսնում և զգում իսկական հայը, երբ նայում է մարդասպան թուրք Իլհամ Ալիևի դեմքին
Փաշնյանական իշխանության ամենակարկառուն «ֆանատներից» մեկը՝ դերասան Հովհաննես Ազոյանը, մի գրառում է արել Իլհամ Ալիևի տիկնոջ, Մեհրիբան Ալիևայի անձնական էջի տակ՝ գովաբանելով Իլհամ Ալիևին ։
Մասնավորապես, Ազոյանը գրել է, որ «վերջապես տեսնում է խաղաղություն Իլհամ Ալիևի դեմքին և կեցցե խաղաղությունը»։
Ես կոռեկտությունից դուրս գալով չեմ նշի, թե ինչ է տեսնում և զգում իսակական հայը երբ նայում է մարդասպան թուրք Իլհամ Ալիևի դեմքին, բայց հաստատ ոչ մի դրական բան այդ կովկասյան թաթարի դեմքին չի տեսնի։
ԱՌԱՅԺՄ զերծ մնալով փաշինյանական երկրպագու Ազոյանին կոշտ որակավորումներ տալուց, այնուամենայնիվ խնդրում եմ դերասանին՝ հաստատել կամ հերքել իրեն վերագրվող մեկնաբանությունը։
Շարունակելի...
Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը