Կարծիք

17.03.2021 10:35


Ստիպված եմ ինձ իրավունք վերապահել ատելու ոչ միայն Նիկոլին ու նիկոլականներին, այլև բոլոր նրանց, ովքեր պատրաստ են հանուն խաղաղության զոհաբերել իրենց Հայրենիքն ու արժանապատվությունը

Ստիպված եմ ինձ իրավունք վերապահել ատելու ոչ միայն Նիկոլին ու նիկոլականներին, այլև բոլոր նրանց, ովքեր պատրաստ են հանուն խաղաղության զոհաբերել իրենց Հայրենիքն ու արժանապատվությունը
Հարևան, բայց ոչ բարեկամ երկրի ղեկավարը երեկ պատմական Դիզակից հանդես եկավ հերթական «տեսաուղերձով» և ազդարարեց ոչ միայն Ֆիզուլի-Հադրութ ճանապարհի կառուցապատման հիմնարկեքը, այլև նեանդրթալյան մարդու կեցավայր Ազոխի քարանձավը «հռչակեց» Ադրբեջանի «պատմական ժառանգության» անքակտելի մաս, իսկ Հադրութի հայոց եկեղեցին ներկայացրեց ոչ այլ կերպ, քան ուդիների սրբավայր... Այս ամենից հետո, ինչ-որ մի չեղած դերասան էլ, Հովհաննես Ազոյան անուն ազգանունով, Հադրութում հայտնված Մեհրիբան Ալիևի լուսանկարի տակ անգլերենով գրառեց հետևյալը. «Վերջապես ես խաղաղություն տեսա պարոն Ալիևի դեմքին: Աշխարհին խաղաղություն: Թող երբեք պատերազմը չկրկնվի»:
Հ.գ.-Այսքանից հետո ես ստիպված եմ ինձ իրավունք վերապահել ատելու ոչ միայն նիկոլին ու նիկոլականներին, այլև բոլոր նրանց, ովքեր պատրաստ են հանուն խաղաղության զոհաբերել իրենց Հայրենիքն ու արժանապատվությունը...
Սենոր Հասրաթյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը