Լրահոս

26.05.2011 17:54


Դավիթ Հարությունյան. «Դա շատ բացասական է անդրադառնում մեր և կառավարության գործընկերային հարաբերությունների վրա»

Դավիթ Հարությունյան. «Դա շատ բացասական է անդրադառնում մեր և կառավարության գործընկերային հարաբերությունների վրա»

Այսօր ներկայացնելով ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը «2008թ. մարտի 1-2-ին Երևան քաղաքում տեղի ուենցած իրադարձությունների և դրանց պատճառների ուսումնասիրության և ՀՀ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունում ընդգրկված առաջարակությունների կատարման ընթացքի մշտադիտարկման վերաբերյալ» հարցը` այդ հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը հայտարարել է, որ իրենք կառավարությունից մի քանի տվյալներ են ցանկացել ստանալ, սակայն կառավարությունը որոշ դեպքերում անտարբերություն է դրսևորել և չի ներկայացրել այդ տվյալները:

-Դա շատ բացասական է անդրադառնում մեր և կառավարության գործընկերային հարաբերությունների վրա: Իհարկե, իրավիճակի համար կարելի է ամբողջ մեղքը բարդել նախորդ կառավարության վրա, հասկանալի մոտեցում է, բայց բացարձակապես անհասկանալի մոտեցում է, որ մեղքը բարդելով տարրական քայլեր, երբ մենք խնդրում ենք մեզ ներկայացնել թե ինչ միջոցառումներ են նրանք պատրաստվում իրականացնել, կամ ինչպիսինն է վիճակը այսօր, այդ տեղեկատվությունը չեն ներկայացնում: Ուստի այն հատվածում, որտեղ մենք դժգոհ ենք կատարումից, առաջարկել ենք ամրագրել, որ կատարման ընթացքն անբավարար է: Ճի՛շտ հասկացեք հանձնաժողովի դիրքորոշումը: Մենք չենք ասում, որ վիճակն է անբավարար: Մենք ասում ենք, որ կատարման ընթացքն է անբավարար: Որովհետև հնարավորությունից չենք ստացել գնահատականներ տալու և այստեղ ներկայացնելու ավելի մանրամասն մեր առաջարկությունները,-ԱԺ ամբիոնից հայտարարել է Դավիթ Հարությունյանը` հավելելով, որ չի կարծում, որ իրենց հարաբերությունները պետք է լինեն այնպիսին, որ իրենք այստեղ աշխատեն, իսկ կառավարությունն անտարբերության մատնի իրենց:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը