Խոշոր կոռուպցիոն սկանդալ Բունդեսթագում. գերմանացի պատգամավորներին մեղադրում են Ադրբեջանից կաշառք ստանալու և Բաքվի շահերը պաշտպանելու համար
Գերմանիայի Բունդեսթագում խոշոր կոռուպցիոն սկանդալ է հասունանում. պատգամավորներին զանգվածաբար մեղադրում են Բաքվի շահերը պաշտպանելու նպատակով Ադրբեջանից կաշառք վերցնելու համար:
Ինչպես հայտնում է Deutsche Welle-ն, Գերմանիայի դատախազության ուշադրությունը, առաջին հերթին, գրավել են «Քրիստոեա-դեմոկրատական միություն» իշխող կուսակցության երկու անդամներ՝ Ակսել Ֆիշերը և Մարկ Հաուպտմանը:
Մարտի սկզբին Ֆիշերի՝ Բունդեսթագի աշխատասենյակում, ինչպես նաև նրա տանը խուզարկություններ են տեղի ունեցել հակակոռուպցիոն հետաքննության շրջանակներում՝ կապված Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում աշխատելու ընթացքում քաղաքական գործչի՝ Ադրբեջանից գումար ստանալու հավանականության հետ:
Ինչ վերաբերում է Մարկ Հաուպտմանին, նրան մեղադրում են այն բանի համար, որ 16 000 եվրո է աշխատել՝ իրեն պատկանող Südthüringen Kurier թերթում դեպի Ադրբեջան զբոսաշրջային տուրերի և ադրբեջանական մրգերից պատրաստված հյութերի գովազդի հրապարակման միջոցով: Գովազդը, որը քաղաքական գործիչը հրապարակել էր թերթում ,ուղեկցվել էր թեմատիկ խմբագրական նյութերով: Ինքը՝ Հաուպտմանը, հերքում է, որ այդ հայտարարությունների հրապարակումն ինչ-որ կերպ ազդեցություն է ունեցել իր քաղաքական հայացքների վրա: Մարտի 11-ին վերջինս հրաժարվել է պատգամավորական մանդատից:
Ադրբեջանի հետ կոռուպցիոն կապեր ունենալու հարցում կասկածում են նաև Հաուպտմանի և Ֆիշերի կուսակից Թոմաս Բարայսին: Վերջինիս մարտի 12-ին մեղադրանք է առաջադրվել առ այն, որ քաղաքական գործիչը կորոնավիրուսի համավարակի սկզբին փորձում էր բժշկական տեխնիկա արտադրող Löwenstein Medical ընկերությանը համոզել թոքերի արհեստական օդափոխման սարքերի առաջնահերթ մատակարարումներ անել Ադրբեջան:
Լրագրողները պարզել են, որ 2019 թվականին Բարայսն այցելել է Բաքու տնտեսական պատվիրակության կազմում և ընդունելության է հրավիրվել Իլհամ Ալիևի մոտ: Գերմանացի պատգամավորը պնդում է, որ ճնշում չի գործադրել ընկերության նկատմամբ, իսկ Ադրբեջանին իր ցուցաբերած աջակցությունը բացատրվում է բացառապես «հումանիտար օգնություն» տրամադրելու մտադրությամբ:
Պարբերականի փոխանցմամբ՝ վերոնշյալ պատգամավորները կուսակցության շրջանում միակ մեղադրյալները չեն «ադրբեջանական խարդախության» գործով: 2017 թվականին անկախ փորձագետների հրապարակված «Խավիարային դիվանագիտություն» խորագրով զեկույցի համաձայն՝ Ադրբեջանը վաղուց արդեն փորձում է ազդեցություն գործել ԵԽԽՎ պատգամավորների վրա:
Փաստաթղթում նշվում է, որ Բաքուն կաշառել է ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովի զեկուցողներին, որոնք հետևում էին Եվրոպայի խորհրդի կազմում ընդգրկվելիս Ադրբեջանի ստանձնած պարտականությունների կատարմանը: Որպես կաշառք տրվել են բազմաթիվ նվերներ, այդ թվում՝ սև խավիար, գորգեր, թանկարժեք խմիչքներ և ոսկերչական զարդեր:
Զեկույցում նշվում են այնպիսի գործիչների անուններ, ինչպիսին է ԵԽԽՎ-ում Բւնդեսթագի պատվիրակության անդամ Կարին Շտրենցինը, որը 2014-15 թվականներին Բաքվից 22 000 եվրո է ստացել միջնորդ ընկերության միջոցով:
Ադրբեջանից հնարավոր կաշառքներ ստանալու գործով անցնող մյուս պատգամավորը ՔԴՄ/ՔՍՄ դաշինքի անդամ Էդուարդ Լինտերն է, որը նույնպես մեղադրվում է Բաքվի շահերը Եվրոպայում պաշտպանելու դիմաց մի քանի տարի շարունակ Ադրբեջանից կաշառք ստանալու համար:

Աղբյուրը՝ tert.am