Օբամա. «Հակահրթիռային պաշտպանության համակարգը պետք է հարմար լինի թե՛ ԱՄՆ–ին, թե՛ Ռուսաստանին»
Ինչպես հաղորդում է «BBC»–ն, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ընդգծել է, որ Եվրոպայում Հակահրթիռային պաշտպանության համակարգը պետք է այնպես կառուցվի, որ բավարարի թե՛ ԱՄՆ–ի, թե Ռուսաստանի անվտանգության պահանջները։ Ֆրանսիայի Դովիլ քաղաքում ընթացող «Մեծ ությակի» գագաթնաժողովում Օբաման ընդգծել է, որ ԱՄՆ–ը և Ռուսաստանը շարունակում են քննարկումները այս «զգայուն» հարցի վերաբերյալ։
Միևնույն ժամանակ, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևն էլ չի բացառել, որ Հակահրթիռային պաշտպանության համակարգի խնդրի լուծման համար անհրաժեշտ լինի ավելի երկար ժամանակ, քան ծրագրվել էր։
Ռուսաստանի և ԱՄՆ–ի նախագահները նաև քննարկել են Իրանի, Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի խնդիրները։