Աշխարհ

16.03.2021 19:07


Թուրքիայում վերջին 5 տարում զենքի արտահանումն աճել է 30 տոկոսով

Թուրքիայում վերջին 5 տարում զենքի արտահանումն աճել է 30 տոկոսով

Թուրքիայի ռազմարդյունաբերության ոլորտում զենքի արտահանումը շարունակում է գերակա դիրք զբաղեցնել։

Ըստ Ստոկհոլմի Միջազգային խաղաղության հարցերով հետազոտական ինստիտուտի կողմից ներկայացված վիճակագրության՝ 2016-2020թթ. զենքի արտահանումը Թուրքիայից 2011-2015թթ. համեմատ ավելացել է 30 տոկոսով։

Հատկանշական է, որ խիստ նվազել է այլ երկրներից զենքի ձեռքբերումը։ Ներմուծումը պակասել է 59 տոկոսով։

Տեղական զենքի արտադրությանը մեծ կարևորություն տվող Թուրքիան եթե 2015-2019 թվականներին զենքի արտահանման ծավալներով աշխարհում զբաղեցնում էր 14-րդ տեղը, ապա 2016-2020 թվականներին մեկ հորիզոնականով առաջխաղացում է գրանցել՝ հայտնվելով 13-րդ տեղում։ Իսկ զենքի ներմուծման ծավալներով 15-րդ հորիզոնականից տեխափոխվել է 20-րդ հորիզոնական։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը