Աշխարհ

16.03.2021 18:15


Թուրքիայում սիրիացի կնոջ այրված դի է հայտնաբերվել

Թուրքիայում սիրիացի կնոջ այրված դի է հայտնաբերվել

Ներկայիս Թուրքիայի հարավ-արևելյան Շանլըուրֆա (Ուրֆա) նահանգի Աքչաքալե տանող ճամփեզրին սիրիացի կնոջ այրված դի է հայտնաբերվել:

Քաղաքացիների ահազանգից հետո դեպքի վայր ժամանած բուժաշխատողներն ավելի ուշ դատաբժշկական փորձաքննությունից հետո պարզել են կնոջ ինքնությունը: Վերջինս 38-ամյա Ֆութեմ Ալհամադին է:

Նշվում է, որ կնոջ մարմնի զգալի մասն այրված է եղել: Ոստիկանությունը դեպքի առթիվ հետաքննություն է սկսել:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը