Կարծիք

16.03.2021 14:11


Մարտի 1-ի քրեական գործը Ինտերպոլի կողմից հայտարարվում է քաղաքական ու հակաիրավական՝ հօդս ցնդեցնելով «ժողովրդավարության բաստիոնի» միֆը

Մարտի 1-ի քրեական գործը Ինտերպոլի կողմից հայտարարվում է քաղաքական ու հակաիրավական՝ հօդս ցնդեցնելով «ժողովրդավարության բաստիոնի» միֆը

ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանի կողմից այսօր հրապարակված փաստերը, մեղմ ասած, իրավաքաղաքական դատավճիռ են։

1. Հաստատվում է, որ ՀՀ իշխանությունները փաստացի քաղաքական հետապնդում են իրականացնում նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի նկատմամբ։

2․ Այդ փաստը աներկբա ձևով հաստատվում է Ինտերպոլի կողմից, որը գլոբալ, այլ ոչ թե տարածաշրջանային, և նվազ քաղաքականացված միջազգային կառույց է։

3․ Այդ փաստը աներկբա ձևով հաստատում է իբրև թե «ամբողջովին բացահայտված» Մարտի 1-ի գործով մեղադրվող անձի նկատմամբ։

Ի՞նչ է ստացվում։ Ստացվում է, որ նիկոլիզմի գլխավոր խաղաքարտերից մեկը՝ Մարտի 1-ի քրեական գործը, միջազգային հեղինակավոր կառույցի կողմից հայտարարվում է քաղաքական ու հակաիրավական՝ վերջնականապես հօդս ցնդեցնելով «ժողովրդավարության բաստիոնի» միֆը։ Կարճ ասած, գործ ունենք ճղճիմ ու խղճուկ, ապաշնորհ ու անսկզբունքային բռնապետիկի հետ։

Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը