Ոչ մի «-իզմ» չունենալու մասին բարձրագոչ հայտարարած՝ Հայաստանում դեռևս իրեն իշխանություն համարող վարչախումբն իրականում ունի առնվազն երկու «-իզմ»՝ վոժդիզմը և լյումպենիզմը
Ոչ մի «-իզմ» չունենալու մասին բարձրագոչ հայտարարած՝ Հայաստանում դեռևս իրեն իշխանություն համարող վարչախումբն իրականում ունի առնվազն երկու «-իզմ»՝ վոժդիզմը և լյումպենիզմը։
Առաջինը դրսևորվում է քաղաքական իմաստով ցեղավարի (ռուս․ вождь) անտրամաբանական պաշտամունքով, սեփական թիմում նրա լիարժեք և ճնշող գերակայությամբ, պետական համակարգը համայնական կառույցի վերածելու մտայնությամբ, քանի որ պետությունն առաջնորդում է ղեկավարը, իսկ ցեղավարը օջախի պահապանն է։
Երկրորդն ի հայտ է գալիս հասարակության լայն շերտերում ստորին բնազդները խթանելու միջոցով բարոյական բոլոր նորմերը ոտնատակ տալու և լայն ապադասակարգայնացման փորձերով, ինչի հետևանքով պետք է հասնել ցեղավարի կամքին մեծաքանակ զանգվածների աներկբա ենթակայության և նրա «փրկչական» առաքելության պաշտամունքին ու խոստովանությանը՝ ի վերջո, պետականության կրող ազգից համայնական լյումպենի մտածելակերպ ունեցող ժողովրդի կերտման։
Ոչ մի «-իզմ» չունենալու մասին բարձրագոչ հայտարարած՝ Հայաստանում դեռևս իրեն իշխանություն համարող վարչախումբն իրականում ունի առնվազն երկու «-իզմ»՝ վոժդիզմը և լյումպենիզմը