Կարծիք

16.03.2021 13:08


Բոլորի աչքի առաջ գողացել են այս արձանիկը, քանի որ ոստիկանությունը վերածվել է մի խելագարի թիկնապահի

Բոլորի աչքի առաջ գողացել են այս արձանիկը, քանի որ ոստիկանությունը վերածվել է մի խելագարի թիկնապահի
Օրերս գողացել են Երևանի 2800 ամյակին նվիրված այգում տեղադրված այս արձանիկը։ Այն, որ Երևանի կենտրոնում, բազում տեսախցիկների տակ քաղաքապետարանի, կենտրոնական բանկի, ԱԳ նախարարության, դատախազության,Ֆրանսիայի դեսպանատան և Արդարադատության նախարարության հարակից այգուց կարող են բրոնզե արձանիկ գողանալ արդեն իսկ զառանցանք կարելի էր համարել, եթե մեր փառապանձ ոստիկանությունը իր գործով զբաղված լիներ։ Սակայն այսօր ոստիկանությունը իր ամբողջ կազմով, շարքայինից մինչև գեներալ դարձել է մի խելագար մարդու թիկնապահը, որը զբաղեցնում է վարչապետի աթոռը։Մեղմ ասած ոստիկանությունը թքած ունի հանրային սեփականության վրա։ Մի արձան այս կողմ, մի արձան այն կողմ։
Կարևորը խելագառը գոհ լինի և ամսվա վերջում պարգևավճարները շատ լինեն։
Ուղղակի ինձ թվում է այս կոնտեկստում ոստիկանությունը առաջնորդվում է խելագարի տրամաբանությամբ....
Մի գյուղ այս կողմ, մի գյուղ այն կողմ...
Սարգիս Կարապետյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը