Աշխարհ

16.03.2021 12:25


Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 537 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 537 նոր դեպք

Այսօր Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 537 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 128 մարդ, մահացել է 8 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 275 685 դեպք, այստեղից ապաքինվել է 268 693 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 3 658:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 29 652 փորձարկում, այդ թվում 22 203-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 7 449-ը՝ «PCR» թեստով:

Դրականության օրական ցուցանիշը՝ 1.81% է, վերջին 14 օրվանը՝ 1.52%, վերջին 7 օրվանը՝ 1.45%:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 206 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 1 376 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 133 անձ:

Աղբյուրը՝ jnews.ge

Այս խորագրի վերջին նյութերը