Լրահոս

26.05.2011 13:42


Պարզեցվում է տրանսպորտային միջոցի պետական գրանցման կարգը

Իր նիստում կառավարությունն ավելի վաղ ընդունած իր որոշման մեջ կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնք ուղղված են տրանսպորտային միջոցների գրանցման և հաշվառման ընթացակարգը հնարավորինս պարզեցնելուն և թափանցիկ դարձնելուն, ինչպես նաև ոլորտում առկա խնդիրներին իրավական լուծում տալուն։ Որոշմամբ նախատեսվում է հաշվառման գործողությունները, անկախ տրանսպորտային միջոցի կամ դրա սեփականատիրոջ հաշվառման վայրից, կազմակերպել ճանապարհային ոստիկանության վարչական մասի և տարածքային հաշվառման- քննական բոլոր ստորաբաժանումներում։ Ընդ որում տրանսպորտային միջոցի օտարման դեպքում տրանսպորտային միջոցը նախկին սեփականատիրոջ անվամբ գրանցումից և հաշվառումից հանվում է նոր սեփականատիրոջ սեփականության իրավունքն օրենքով սահմանված կարգով գրանցելու և հաշվառելու հետ միաժամանակ` նույն հաշվառման ստորաբաժանման կողմից։ Որոշման ընդունմամբ կպարզեցվի տրանսպորտային միջոցի պետական գրանցման և հաշվառման կարգը, ոլորտը կդարձվի առավել թափանցիկ, առավելագույնս հաշվի կառնվեն քաղաքացիների իրավունքները և օրինական շահերը։

Այս խորագրի վերջին նյութերը