Կառավարության այսօրվա նիստում գործադիրը հաստատել է նոտարի կողմից մատուցվող վճարովի ծառայությունների սակագները, ուժը կորցրած ճանաչել սակագները հաստատելու նախկին որոշումը։ Նոր որոշմամբ մանրամասնորեն կարգավորվում են նշված հարաբերությունները և հնարավորինս հստակ թվարկվում նոտարների կողմից մատուցվող վճարովի ծառայությունների սակագները։ Մասնավորապես, վերացվում է «առանձնապես բարդ գործարքներ» հասկացությունը, որի համար ծառայության վճար էր նախատեսված նվազագույն աշխատավարձի 5-20-ապատիկի չափով, սահմանվում է, որ նոտարի կողմից կատարվող վճարը ներառում է ոչ միայն բոլոր փաստաթղթերի ուսումնասիրումը, պարզաբանումը, այլև օրինակելի ձևերի տրամադրումը։ Սակագների հստակեցմամբ նոտարին դիմած անձանց համար կապահովվեն առավել բարենպաստ պայմաններ` սահմանափակելով նոտարների կողմից իրենց հայեցողությամբ որոշակի ծառայություններն առանձնապես բարդ համարելու և դրանց համար առավել բարձր սակագներ սահմանելու հնարավորությունները։
Հստակեցվում են նոտարի ծառայության սակագները