Ալեքսանյաններին պատկանող ընկերությունը կտրուկ ավելացրել է ցորենի շուկայում իր մենաշնորհը
ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Բաղրամյան» ՍՊԸ–ն իշխանափոխությունից հետո շեշտակի ավելացրել է ցորենի շուկայում իր մասնաբաժինը։ Այս մասին News.am–ը տեղեկանում է՝ ուսումնասիրելով ՏՄՊՊՀ–ի հրապարակած՝ ցորենի և ալյուրի շրջանառության ոլորտին վերաբերող պաշտոնական վերջին տվյալները։
«Բաղրամյան ՍՊԸ»–ն, որը մինչև 2018թ. կեսերը գործունեություն էր իրականացնում «Ալեքս Հոլդինգ» ՍՊԸ–ի անվան տակ, 2019–ի ընթացքում 2018–ի համամատ ցորենի շուկայում 10 տոկոսով ավելացրել է իր մասնաբաժինը՝ ստանալով շուկայի 63 տոկոսի մենաշնորհը։
Ցորենի շուկայում գերիշխող դիրք ունեցող «Բաղրամյան» ՍՊԸ–ն այս ժամանակահատվածում շուրջ 70 տոկոսով ավելացրել է նաև սեփական կարիքների համար ցորենի օգտագործումը։ Այսինքն, եթե նախկինում այս ընկերությունը ցորեն էր ներկրում և վերավաճառում տարբեր ալրաղացների, ապա 2019–ից սկսած նա ավելացրել է իր ազդեցությունը նաև ալյուրի շուկայում՝ վաճառելով իր ներկրած ցորենից ստացված ալյուրը։ Հատկանշական է, որ Ալեքսանյանների ընտանիքին պատկանող ընկերությունները ոչ միայն վերահսկում են ալյուրի մեծածախ, այլև մանրածախ շուկան։ Մասնավորապես, Երևանի ամենամեծ սուպերմարկետների ցանցում՝ «Երևան Սիթիում» (Ալեքսանյան ընտանիքին պատկանող) ավելացել են մանրածախ ալյուրի իրացման ծավալները։ Հանրությանը հայտնի օլիգարխը «Սևանի հացի գործարան» ընկերության միջոցով մուտք է գործել անգամ հացաբուլկեղենի և խմորեղենի շուկա՝ դաշտից դուրս թողնելով բազմաթիվ փոքր և միջին արտադրողների։
Համաձայն մաքսային ծառայության տվյալների՝ 2019 թվականին Հայաստան է ներմուծվել 362 հազար տոննա ցորեն։ Ընդհանուր առմամբ՝ ցորենի մոտ 90%-ը Հայաստան է ներմուծվում Ռուսաստանից, մնացածը՝ հիմնականում Ուկրաինայից, Վրաստանից, իսկ մինչև Արցախյան երկրորդ պատերազմը՝ նաև Արցախից։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: