Այդ ընթացքում դուք Գորիսի համայնքապետարանի երկրորդ հարկում սուրճ էիք խմում և ուշի ուշով հետևում, թե համայնքն ինչպես է մոբիլիզացված ահռելի աշխատանք տանում
Արմեն Խաչատրյան, այս խայտառակ ձևակերպումը անելուց առաջ արժեր հիշել, որ օրինակ՝ Քաջարանի կամավորական ջոկատի տղաներից զոհեր կան, վիրավորվել է Մեղրի համայնքի ղեկավարը, մարզի բոլոր համայնքների ղեկավարները իրենց ջոկատներով գիտեք, որ սահմանի ողջ երկայնքով ոչ միայն պաշտպանությունն են իրականցնել, նաև ահռելի աշխատանք են տարել՝ իրավասու կառույցների 0 աջակցությամբ, որոնք հետո մի գրչի հարվածով նվիրեցին թշնամուն, իսկ այդ ընթացքում դուք Գորիսի համայնքապետարանի երկրորդ հարկում էիք՝ սուրճ էիք խմում և ուշի ուշով հետևում, թե համայնքն ինչպես է մոբիլիզացված ահռելի աշխատանք տանում թե՛ սահմանին ծագած հարցերը լուծելու, թե՛ համայնք եկած տասնյակ հազարավոր ընտանիքիների հումանիտար աղետը հաղթահարելու հարցում:
Քաղաքական դիվիդենտների համար շահարկել զենք վերցրած տղաների հայրենասիրության հարցը, զոհված տղաների ամագը ջուրը լցնել, որևէ չինովնիկի հաստատ չի բարձրացնում:
Այդ ընթացքում դուք Գորիսի համայնքապետարանի երկրորդ հարկում սուրճ էիք խմում և ուշի ուշով հետևում, թե համայնքն ինչպես է մոբիլիզացված ահռելի աշխատանք տանում