Թուրքերի 39%–ը կողմ է Հայաստանի հետ հարաբերությունների հաստատմանը, 44%–ը՝ դեմ
Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելուն և սահմանների բացմանը կողմ է հանդես գալիս թուրք բնակչության 39%–ը, իսկ դեմ՝ 44%–ը։ Այս մասին գրում է թուրքական «Milliyet» թերթը։
Տնտեսական և սոցիալական հետազոտությունների հիմնադրամի տվյալներով՝ հարցվածների 50%–ը կողմ է եղել Հայաստանի հետ քաղաքական հարաբերությունների հաստատմանը, 49%–ը՝ տնտեսական մերձեցմանը, իսկ 21%–ը՝ կողմ է մշակութային ակտիվացմանը։
Թուրքիայի «բարեկամների» շարքում թուրքերի մեծամասնությունը առաջին տեղում տեսնում է Իրանին, իսկ Ադրբեջանը միայն երկրորդ տեղում է։ Իսկ «թշնամիների» ցուցակում, ըստ հարցման արդյունքների, առաջին տեղում Իսրայելն է, երկրորդում՝ ԱՄՆ–ը։
Թուրքերի 30%–ը գտնում է, որ Թուրքիան երբեք չի դառնա Եվրամիության անդամ։