Ովքե՞ր են Հայաստանի իշխանությունները, եթե նույն հարցի վերաբերյալ ստում են, ինչպես ադրբեջանցիները
Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովը ԵԱՀԿ նախագահ Անն Լինդենի հետ հանդիպման ժամանակ ասել է, թե իր երկիրը ռազմական գործողություններից (44-օրյա պատերազմ) առաջ և ընթացքում, համաձայն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, բոլոր ռազմագերիներին վերադարձրել է:
Այսինքն այնտեղ պահվող ՀՀ քաղաքացիներին իրենք որպես ռազմագերի չեն ընկալում: Ավելին՝ նրանք այդ անձանց վերադարձը չեն կապում Հայաստանի ներքին իրավիճակի հետ:
Հա՛մ Բայրամովն է Լինդենին խաբում, թե իրենց մոտ այլևս ռազմագերիներ չկան, հա՛մ մեր իշխանություններն են մեզ խաբում, թե ռազմագերիների վերադարձը կապված է Հայաստանի ներքին իրավիճակի հետ:
Հարց 1. ինչո՞ւ մեր իշխանությունները հապշտապ հանձնեցին ադրբեջանցի երկու դիվերսանտ մարդասպաններին:
Հարց 2. ովքե՞ր են Հայաստանի իշխանությունները, եթե նույն հարցի վերաբերյալ ստում են, ինչպես ադրբեջանցիները:
Հարց 3. դեռ որքա՞ն են մեր հայրենակիցները հավատալու Հայաստանի իշխանություններին:
Ովքե՞ր են Հայաստանի իշխանությունները, եթե նույն հարցի վերաբերյալ ստում են, ինչպես ադրբեջանցիները