Համասեռամոլի վիդեոն մեզ Արցախ արժեցավ, իսկ ինչ է արժենալու Արման Քալաջյանի վիդեոն
Երեկ կրկին անգամ պղծվեց զինվորական համազգեստը: Հերթական անգամ ոմն քպ-ական հակահիգիենիկ կերպար` Արման Քալաջյան անունով, հագավ այդ հագուստն ու իբր դիրքերից լայվ մտնելով` մարդկանց գլուխներն արդուկեց` ներկայանալով որպես գեներալ: Այսինքն, նաև հերթական անգամ հեղինակազրեց «գեներալ» կոչումը: Մի ամբողջ ներկայացում խաղաց` իշխանություններից դժգոհ զինվորականներից հերքում կորզելով:
Որ ասում ենք` սրանք սրբապիղծ են, չեք հավատում:
Սրանք իրենց նեղ խմբակային շահերի համար հայոց բանակը «փուռն են տալիս»:
Երբեք չեմ մոռանա, թե ինչպես երկու տարի առաջ հայ զինվորի համազգեստը հագին` մի ինչ-որ համասեռամոլ պարում էր ինքնամոռաց և այդ վիդեոն տարածում էին համացանցում:
Համասեռամոլի վիդեոն մեզ Արցախ արժեցավ, իսկ ինչ է արժենալու Արման Քալաջյանի վիդեոն: Ցույց կտա ժամանակը:
Համասեռամոլի վիդեոն մեզ Արցախ արժեցավ, իսկ ինչ է արժենալու Արման Քալաջյանի վիդեոն