Վրաստանի ՆԳՆ–ն հրապարակել է Բուրջանաձեի և իր որդու վարկաբեկիչ հեռախոսազրույցը
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հրապարակել է «Ժողովրդավարական շարժման» առաջնորդ Նինո Բուրջանաձեի և և իր որդի Անզոր Բիցաձեի հեռախոսազրույցի ձայնագրությունը։
Ինչպես փոխանցում է վրացական «GHN» կայքը՝ վարկաբեկիչ այդ ձայնագրության մեջ Բուրջանաձեն և իր որդին խոսում են պետական հեղաշրջման նախագծի մասին։ Ձայնագրության համաձայն՝ Անզոր Բիցաձեն կողմ է եղել, որ Վրաստանում իրադարձություններն ընթանան եգիպտական սցենարով։
Խոսքը նաև զոհերի մասին է, և նշվում է 100–500 զոհվածների մասին։
Դրանից բացի՝ մայրն ու որդին խոսել են Ռուսաստանի հետ հարաբերությունների հեռանկարի մասին։
Հիշեցնենք՝ մինչ ձայնագրության հրապարակումը՝ Վրաստանի ՆԳՆ վերլուծական ծառայության ղեկավար Շոթա Ուտիաշվիլին հայտարարել էր, թե երկրում պետական հեղաշրջում է նախապատրաստվում։