Աշխարհ

15.03.2021 22:15


Թուրքիայում վերականգնվող էներգիայի ծավալը 11 տոկոսից հասել է 42 տոկոսի

Թուրքիայում վերականգնվող էներգիայի ծավալը 11 տոկոսից հասել է 42 տոկոսի

«Միջազգային էներգետիկայի գործակալությունը» հրապարակել է 2021թ․ զեկույցը։ Ըստ այդմ՝ Թուրքիան վերականգնվող էներգիայի ոլորտում վերջին շրջանում մեծ առաջընթաց է գրանցել։ Ներկա դրությամբ վերականգնվող էներգիայի պաշարները կազմում են ընդհանուր օգտագործվող էներգիայի ծավալի 44 տոկոսը։

Կանխատեսվում է, որ Սաքարիայի գազի հանքավայրի շահագործման շնորհիվ 2023թ․ էներգետիկայի ոլորտում Թուրքիայի կախվածությունը արտաքին աշխարհից կարող է նվազել 36 տոկոսով։

Թուրքիայի էներգետիկայի փոխնախարար Ալփարսլան Բայրաքթարը նշել է, որ վերջին 10 տարում այդ երկրի վերականգնվող էներգիայի ծավալը 11 տոկոսից հասել է 42 տոկոսի։ Այդ ցուցանիշով Թուրքիան Եվրոպայում 6-րդ, իսկ ողջ աշխարհում 13-րդ տեղում է։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը