Վահան Հովհաննիսյանը չգիտի հոգով վարչապետի մոտ գնացող դաշնակցականների
–Ես էլ գիտեմ շատ դաշնակցականների, որոնք հոգու խորքում գալիս են ու ինձ ասում են, որ իրենք իմ հետ համաձայն են, բայց…,- մայիսի 25-ին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Մեկնաբանելով վարչապետի ասածը՝ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը «7օր»-ին ասել է, որ ինքը տեղյակ չէ, թե ում նկատի ունի վարչապետը, բայց վարչապետի պատասխանը բավական կոռեկտ է գնահատում ստեղծված իրավիճակում.
-Մենք երբեք չենք բացառում աշխատանքը կառավարության հետ և պետք է ասեմ, որ ինչպես վարչապետը նորմալ է համարում մեր քաղաքական պահվածքը, մենք էլ իր քաղաքական պահվածքն ենք նորմալ համարում: Հասկանում ենք, որ նա էլ պարտավոր է այդպես պատասխանել, որովհետև նա էլ ունի խնդիր ընտրություններում հաջողության հասնելու,- ասել է Վահան Հովհաննիսյանը:
Նա նշել է, որ հենց կուսակցության տեսակետն է կարևոր, ոչ թե ինչ-որ «անհայտ անհատների»:
Վահան Հովհաննիսյանը չի էլ փորձել պարզել, թե ովքեր են այդ դաշնակցականները, քանի որ չի ցանկանում ժամանակ կորցնել գոյություն չունեցող երևույթների վրա:
-Կառավարության կողմից բերված որոշ օրենքների Դաշնակցությունը կողմ է քվեարկում: Դա նշանակում է, որ կոնկրետ այդ օրենքն ընդունելի է: Իհարկե կան նման դաշնակցականներ, հենց խմբակցությունը կարող է ինչ-որ բաներին կողմ քվեարկել, բայց դա կուսակցության ընդհանուր վերաբերմունքը, ընդհանուր քաղաքականությունը չի արտացոլում:
Ինչ վերաբերում է վարչապետի հայտարարությանը, որ մայիսի 25-ին կառավարությանն անվստահություն հայտնելուն դեմ էր քվեարկել ընդամենը 13 կոալիցիոն պատգամավոր, քանի որ չեն կարևորել այդ հարցը, Վահան Հովհաննսիյանն ասել է, որ ինքը հակառակն է կարծում.
-Մեր փաստարկներն այնքան ծանրակշիռ են եղել, որ այդ մարդկանց ձեռքը չի գնացել «դեմ» քվերակեն:

7or.am