Քութայիսում ցուցարարները պահանջում են խզել ՀԷԿ-ի կառուցման՝ թուրքական ընկերության հետ պայմանագիրը
Քութայիսի կենտրոնական հրապարակում տեղի է ունեցել բողոքի բազմահազարանոց ակցիա՝ ՀԷԿ-ի շինարարությունը դադարեցնելու եւ Վրաստանի էկոնոմիկայի նախարար Նատիա Տուրնավայի հրաժարականի պահանջներով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, հաղորդել Է «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը:
«Մեր գլխավոր պահանջը կառավարության որոշումը չեղյալ հայտարարելն է, որը նախատեսում է Ռիոնիի հովտի փոխանցումը օտարերկրյա ներդրողին։ Երկրորդ պահանջը «Էնկա» ընկերության հետ պայմանագիրը լուծելն է։ Երրորդ՝ 2015 թվականից տրված բոլոր փաստաթղթերը պետք է չեղյալ համարվեն, եւ, վերջապես, էկոնոմիկայի նախարար Նատիա Տուրնավան պետք է հրաժարական տա»,-հանրահավաքում ելույթի ժամանակ ասել է ակցիայի կազմակերպիչ Վառլամ Գոլետիանին՝ հավելելով, որ հավաքվածների մի մասը պատրաստվում է գիշերել քաղաքի կենտրոնական հրապարակում տեղադրված վրաններում:
Հանրահավաքի մասնակիցները կարծում են, որ էկոնոմիկայի նախարարի հետ կայացած բանակցությունները արդյունք չեն տվել, ինչի պատճառով նրանք կշարունակեն բողոքի ակցիաները:
Բողոքի համակարգված ակցիաները տեղի են ունենում մոտ չորս ամիս։ Շինարարության գոտում տեղադրվել են վրաններ։ 576 հեկտար հողատարածքի վրա ՀԷԿ-ի կառուցմամբ զբաղվում է թուրքական «Էնկա» ընկերությունը։ Ցուցարարները պնդում են, որ ՀԷԿ-ի կառուցման համար նախատեսված տարածքում գտնվում են տասնյակ բնակելի տներ եւ անտառներ, իսկ ՀԷԿ-ի կառուցումը կազդի կլիմայի եւ լանդշաֆտի վրա: Նախորդ շաբաթ Վրաստանի կառավարությունը որոշում էր ընդունել կասեցնել «Նամախվանի ՀԷԿ» - ի պատվարի եւ ջրամբարի կառուցումը մինչեւ լրացուցիչ հետազոտություններ անցկացնելը, սակայն մնացած աշխատանքները կշարունակվեն: