Ինչո՞ւ Մալաթիայի հայորդաց տան շրջակայքում ծառատունկ չի իրականացվում
Հունվարին Մալաթիա-Սեբաստիա համայնքի մի խումբ բնակիչների ահազանգին ի պատասխան, որ հայորդաց տան շրջակայքում կատարվում է ծառահատում և ապօրինի շինարարություն, Երևանի քաղաքապետարանից ստացվել եր պատասխան, որ Մալաթիա - Սեբաստիա վարչական համայնքի Հայորդաց տան (նախկին Շաումյանի պիոներ պալատ) շրջակա տարածքի բլրի ստորոտի ճանապարհին կից ծառազուրկ տարածքը 2005-2006 թվականներին վաճառվել է աճուրդային կարգով` անհատական բնակելի տների կառուցման համար: Այդ տարածքում շին.աշխատանքներն իրականացվում են ըստ համապատասխան համաձայնեցված նախագծերի և շին.թույլտվությունների և որ մնացած հիմնական տարածքը` 7.3 հա, ընդգրկված է անտառային գոտում, որտեղ ծառեր չեն հատվել և ապօրինի շինարարություն չի իրականացվել: Սակայն ներկայացված նկարներում երևում է, որ այդ շինարարությունը նոր է սկսվել իրականացվել և ոչ թե ծառազուրկ տարածքում այլ հատուկ ծառազրկված տարածքում 2010-2011թթ.
Երբ տեսնում ենք թե ինչպես է քաղաքապետը` Կ.Կարապետյանը ծառատունկ իրականացնում Նոր-Նորքի հայորդաց տան շրջակա տարածքում, մենք մեծագույն ցավ ենք ապրում, որ այդ ամենը չի իրականացվում Մալաթիա-Սեբաստիա համայնքի հայորդաց տան դիտավորյալ ծառազրկված շրջակայքում: Մնում է կոչ անենք պարոն քաղաքապետին, որ չանտեսի քաղաքացիների խնդրանքը և մոտակա ժամանակներս կհետևի շինարարության իրականացման օրինական հիմքերին և կկազմակերպի ծառատունկ նաև քաղաքի այդ անտեսված հատվածին, ինչպես որ դա կատարվեց Փարոս ռեստորանի շրջակայքում: Չե որ Կ.Կարապետյանը հայտարարել է, որ Երևանում այլևս ոչ մի ծառ չի կտրվելու: Մնանք հույսով և հավատով:
Ավելնորդ չի լինի նաև հիշել, որ ժամանակին իշխանությունները բոլոր պիոներ պալատները հանձնեցին եկեղեցու տրամադրության տակ, որպիսզի ազատեն դրանք սեփականաշնորհման վտանգից, սակայն երևում է ապարդյուն, քանզի Շենգավիթի հայորդաց տունը արթեն գտնվում է սիմբիոզի մեջ Երևան-Սիթի սուպերմարկետի հետ, ուստի միահամուռ ջանքերով փրկենք գոնե Մալաթյայինը: Վերջիններս շատ մեծ, հսկայական դեր ունեն մանուկների և դեռահասների բազմակողմանի զարգացման գործում:

Մալաթիա-Սեբաստիա համայնքի մի խումբ բնակիչներ