Կարծիք

14.03.2021 14:09


Մերժված կապիտուլյանտի վերջին ճիգերը

Մերժված կապիտուլյանտի վերջին ճիգերը

Սպասվող արտահերթը դավաճանի սրտով անցկացնելու համար արվում է ամեն հնարավոր բան և այսօրվա շինծու հանդիպումները դրա ապացույցն էին:

Ո՞ւմն էր պետք Արմեն Սարգսյանի հանդիպումը օրինակ Մակունցի հետ,եթե կապիտուլյանտի հետ հանդիպել էր էլ ինչ՞ Մակունց: Պարզ է չէ՞, որ ձևական անբովանդակ հանդիպումներ էին: Թոզ փչոցի, հերթական ժամանակ շահելու ստացված արար:

Էս ապիկար իշխանությունը նոյեմբերից ժամանակ է շահում, որ մի օր ավել մնա և շարունակի իր ազգակործան ծրագիրը, իր դավադրությունը մեր ազգի նկատմամբ:

Այսօրվա «դագդիգական» տեղաշարժը դեպի Բաղրամյան 26 և հետնամասից զավեշտալի փախուստը ևս մի ապացույց էր, որ դավաճանը այլևս իրոք խնդիր ունի քաղաքում շրջելու՝ նա մերժված է:

Մերժված կապիտուլյանը վախեցած է,նա վախենում է մի քանի տասնյակ ակտիվիստից ,նա սնայպերներով ու հազարավոր ոստիկաններով է շրջում,նա արդեն իր շողքից է վախենում,էլ չեմ ասում, ինչքան է վախենում անցյալի շողքից, քանի որ այդ անցյալը հետ է գալիս և բումերանգի տիեզերական օրենքով ապտակում նրան: Նա գիտի, որ մեղմ ասած ազգի մեծ մասը այլևս իրեն չի ուզում ոչ տեսնի,ոչ լսի:

Մերժվածը ունի այսօր մի տարբերակ,ստանալ անվտանգության երաշխիքներ և գրել հրաժարական, զարմանալին այն է, որ որոշ «առնետներ» դեռ լուրջ չեն ընկալում իրավիճակը և չեն պատկերացնում, որ նրա հրաժարականից անմիջապես հետո իրենք են կարգվելու մեղավորներ և պատասխանատուներ այս ամբողջ ողբերգության համար:

Հ.Գ Հասկացեք վերջապես,որ սա հերթական իշխանափոխություն չի լինելու, սա պատմական մեծ աղետից ազատվելու քայլ է լինելու, որպես արժանապատիվ ազգ վերածնվելու վերջին շանսն է լինելու:

Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը