Կարծիք

13.03.2021 19:39


Դավաճանների նկատմամբ հանդուրժողականությունը նշանակում է ազգի ու պետության «իմունային համակարգի» վախճան

Դավաճանների նկատմամբ հանդուրժողականությունը նշանակում է ազգի ու պետության «իմունային համակարգի» վախճան

Մի քանի խոսք «հանդուրժողականության» ու «համերաշխության» մասին։

Շա՛տ լավ բաներ են։ Շա՛տ։ Եթե ազգդ ու պետությունդ ապրում են խաղաղության ու անվտանգության միջավայրում՝ հրաշալի բաներ են «հանդուրժողականություն» ու «համերաշխություն»։

Բայց երբ Հայրենիքս թշնամուն են հանձնել, այդ ընթացքում էլ, որպես «ալիբի», 5-7000 եղբայրներիս գլուխ են կերել, երբ արժանապատվությունս շների բաժին են դարձրել, ու դեռ ուզում են շարունակել պաշտոնավարումը, ո՛չ ոք իրավունք չունի ինձ «հանդուրժողականություն» ու «համերաշխություն» պարտադրել այդ մարդկանց հետ։ Ո՛չ ոք։

Ես ունեմ դավաճանների ու նրանց անարգ կատարածուների նկատմամբ ա՛նհանդուրժողականության իրավունք, ու դա համարում եմ սրբազան իրավունք։

Ավելին, դավաճանների նկատմամբ հանդուրժողականությունը նշանակում է ազգի ու պետության «իմունային համակարգի» վախճան։

Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը