Լրահոս

26.05.2011 14:39


Պետական վիճակագրության տվյալներով՝ բնական հավելաճը նվազել է շուրջ 30%–ով

Պետական վիճակագրության տվյալներով՝ բնական հավելաճը նվազել է շուրջ 30%–ով

Այսօր լրագրողների հետ են հանդիպել ՀՀ ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը և ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը։

Կ. Կույումջյանը տեղեկացրեց, որ այս տարվա ապրիլի 1–ի դրությամբ բնակչության քանակը կազմել է 3 264 600 մարդ, և տարեսկիզբի համեմատ հավելաճը կազմել է 2000 մարդ, իսկ 2010թ. ապրիլի 1–ի համեմատ՝ 12 700 մարդ։

2011թ. առաջին եռամսյակում Հայաստանում արձանագրվել է 10 251 կենդանի ծնունդ, և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 10 625–ի համեմատ անկումը կազմել է 3,5%։

Այս տարվա հունվար–մարտ ամիսների ընթացքում գրանցվել է 7851 մահվան դեպք՝ նախորդ տարվա 7193–ի համեմատ, և մահացության աճը կազմել է 9,1%։ Այս ցուցանիշներից հետևում է, որ բնական հավելաճը նվազել է և կազմել է շուրջ 30%. նախորդ տարվա 3432–ի համեմատությամբ այս տարվա հավելաճը եղել է 2400։

Ուղևորափոխադրումների հաշվեկշռի տվյալներով՝ բացասական մնացորդը կազմել է 20 400 ուղևորություն։ Ոստիկանության անձնագրային բաժինների կողմից գրանցված պաշտոնական տվյալների համաձայն՝ հաշվառում ստացածների և հաշվառումից դուրս գրվածների բացասական մնացորդը կազմել 458 մարդ՝ նախորդ տարվա 897–ի հետ համեմատած։ Նա նաև հավելել է, որ ոչ բոլոր մարդիկ են ցանկանում իրենց մեկնումներն ու ժամանումները պաշտոնապես գրանցել, դրա համար էլ այսպիսի մեծ տարբերություն է ստացվում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը