Լրահոս

26.05.2011 14:32


Ա.Մովսիսյան (Շմայս). «Օլիգարխներ չկան, լինեին՝ հարուստ երկիր կլիներ»

Ա.Մովսիսյան (Շմայս). «Օլիգարխներ չկան, լինեին՝ հարուստ երկիր կլիներ»

Վերջերս մամուլում շատ է շրջանառվում, որ իշխանությունները որոշել են «մաքրել խորհրդարանը քրեաօլիգարխիկ տարրերից»: Այս համատեքստում շատ է խոսվում հատկապես ՀՀԿ-ական պատգամավոր Լևոն Սարգսյանի (Ալրաղացի Լյով) «ոտքի տակ օճառ դնելու» մասին, ընդհուպ մինչև նրա ձերբալություն:

Մեկնաբանելով այդ լուրերը մեկ այլ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայս) «7օր»-ին ասել է, որ նախ ինքը չի ընդունում «քրեաօլիգարխիկ» հասկացությունը.

-Գիտե՞ք ովքեր են օլիգարխները: Այս երկրում չկան: Լինեին՝ հարուստ կլիներ երկիրը էլի:

Ինչ վերաբերում է Լևոն Սարգսյանին ձերբակալելուն, Ա. Մովսիսյանն ասել է, որ նման բան չի կարող պատահել.

-Փաստերով ոչ մի բան չկա Լևոն Սարգսյանի հետ կապված: Ընդամենը խոսակցություններ են:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը