Կարծիք

13.03.2021 10:57


Մենակ ջեբկիր Նիկոլը չի, թալանչիների ողջ բանդա է

Մենակ ջեբկիր Նիկոլը չի, թալանչիների ողջ բանդա է

Երեկ մի գրառում էի կատարել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի մասին, ով ասել էր, թե «Հայաստան» հիմնադրամից հաշվետվություն են ուզում, քանի որ պարտվել ենք պատերազմում։

Ամերիկացի մի բարեկամս՝ էլի սփյուռքահայ, հիշեցրեց, որ Զարեհ Սինանյանը ժամանակին ԱՄՆ-ում բարձր ընտրովի պաշտոն է զբաղեցրել՝ եղել է Կալիֆորնիա նահանգի Գլենդեյլ քաղաքի քաղաքապետը, եւ անկախ պարտությունից կամ հաղթանակից, եթե նրա մտքով անցներ ուտել հարկատուների/նվիրատուների փողերը եւ հաշվետվություն չներկայացնել, ապա ամերիկացի ընկերոջս խոսքերով, օրենքի ողջ խստությամբ նրա ականջները կկտրեին՝ կդարձնեին ֆրեզնոցի չոբանի շուն։

Զարեհ Սինանյանը խոսուն օրինակ է․ փաստորեն, իմքայլականը, լինի Հայաստանից, թե Սփյուռքից, մեր Հայրենիքը դիտարկում է որպես իր պապու դուքանը, որի հետ ոնց կուզի կվարվի, ինչպես կուզի՝ կթալանի։ Ու հետո էլ կնեղանա՝ հա, լավ ասենք, թե պարտվել ենք՝ կարո՞ղ է պարտավոր ենք ասել, թե փողերը ոնց ենք լափել։

Այսինքն, ոչ միայն կապիտուլացվել են, ոչ միայն կործանել են մեր Հայրենիքը, ոչ միայն գողացել են այս 100 միլիոն դոլարը (ու էլի բազմաթիվ միլիոն դոլարներ), դեռ մի հատ էլ մունաթ են գալիս՝ զահլեքս տարաք, ի՞նչ հաշվետվություն։

Մենակ ջեբկիր Նիկոլը չի, թալանչիների ողջ բանդա է։

Աղասի Ենոքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը