Ի՞նչ պատահեց, տղե՛րք, բա ասում էիք՝ վտանգ չկա, բա ասում էիք՝ 30 տարի բանակը թալանել են ու հիմա՛ է բանակ կառուցվում, բա ասում էիք՝ չենք պարտվել
Մեր ժողովրդին «թուղթ ու գիր» են արել: Չե՞ք հավատում, կարդացեք ԵԿՄ այսօրվա հայտարարությունը: Եթե մոռանանք, որ ԵԿՄ ղեկավարը իմքայլական Սասուն Միքայելյանն է, կթվա, թե հայտարարությունն արել են Բաղրամյան պողոտայի ընդդիմադիր հանրահավաքի հարթակից: «Հայրենիքը վտանգի մեջ է», «հարևան երկրի ղեկավարն արդեն հոխորտում ու սպառնում է Զանգեզուրը նվաճելով», «աններելի է ներքին անկայունության շարունակությունը», «Արցախն անկախ տեսնելու հույսն ու հավատը երբեք չկորցնենք»:
Մնում էր միայն վերջում ավելացնել «Առանց Նիկոլ Հայ-աս-տան» և ամեն ինչ տեղը կընկներ: Բայց ցավոք ԵԿՄ ղեկավարը Վազգեն Սարգսյանը չէ: Ի՞նչ պատահեց, տղե՛րք, բա ասում էիք վտանգ չկա, բա ասում էիք 30 տարի բանակը թալանել են ու հիմա՛ է բանակ կառուցվում, բա ասում էիք չենք պարտվել:
Սակայն մի կողմ թողնենք ռոմանտիկան և վերադառնանք հայտարարությանը: Ընդդիմությունն ու հայրենասեր հայությունն արդեն 4 ամիս կոկորդները պատռում են, որ Սյունիքը վտանգված է, որ պետականությունը կորցնելու վտանգի առաջ ենք կանգնել և պահանջում են դրա թիվ մեկ պատասխանատուի հրաժարականը: Իշխանություններն ու իրենց «սատարողները» հայտարարում են նույն բանը, կոչ են անում ազգովի համախմբվել և գործել ի շահ «պետության, պետականության ու ժողովրդի», միայն չեն ասում թե ո՞ւմ և ի՞նչ նկատի ունեն՝ պետություն և պետականություն ասելով: Տեքստը լիրիկայից զատելով՝ ստանում ենք մի հաստատուն՝ Սյունիքը և պետականությունը վտանգված են: Հայտարարության հեղինակները դա ասում են՝ շարունակելով պահել «դըմփ-դըմփ-հու» տակտը: Այսինքն նրանք ոչ թե Սյունիքի կամ պետականության մասին են մտածում, այլ իրենց հեգեմոն Փաշինյանի օրինակով դա օգտագործում են ժողովրդին վախեցնելու, փողոցներից ու հրապարակներից տուն ուղարկելու, Փաշինյանի իշխանությունը մի քիչ էլ երկարաձգելու նպատակով: Բայց առաջընթացն ակնառու է՝ հայտարարության մեջ չկա նախկին «էնտուզիազմը» և նույնիսկ Փաշինյանի հիշատակումը: Վախեցա՞ծ եք, տղե՛րք, ինչի՞ց, ո՞ւր մնաց «դուխը»:
Ի՞նչ պատահեց, տղե՛րք, բա ասում էիք՝ վտանգ չկա, բա ասում էիք՝ 30 տարի բանակը թալանել են ու հիմա՛ է բանակ կառուցվում, բա ասում էիք՝ չենք պարտվել