Հրայր Թովմասյան. «Համաներումը կտարածվի Նիկոլ Փաշինյանի ու Սասուն Միքայելյանի վրա»
Մայիսի 26-ին ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ արդարադատության նախարարը պարզաբանել է, կտարածվի արդյո՞ք համաներումը մարտի 1-ի դեպքերից հետո ձերբակալված անձանց, մասնավորապես Նիկոլ Փաշինյանի ու Սասուն Միքայելյանի վրա.
-Եթե կոնկրետ նկատի ունեք Նիկոլ Փաշինյանին ու Սասուն Միքայելյանին, ապա այս համաներումը նրանց վրա կտարածվի,- ասել է Հրայր Թովմասյանը:
Նա նշել է, որ համաներումը չի տարածվում այն անձանց վրա, որոնց վրա վերջին 10 տարվա ընթացքում այդ համաներումը տարածվել է կամ որոնց նախագահի կողմից ներում է շնորհվել և, որոնք վերջին 10 տարվա ընթացքում դիտավորյալ հանցագործություն չեն կատարել:
Որոշումն ուժի մեջ կմտնի հրապարակվելու հաջորդ օրը, իսկ որոշումը պետք է հրապարակվի 24 ժամվա ընթացքում:
-Կարծումեմայսօրէլկհրապարակվի, եթեայսօրչհասցնենք, ապավաղըկհրապարակվի, իսկդանշանակումէ, որմյուսօրըորոշումըուժիմեջկմտնի,- ընդգծել է նա:
Համաներման գործընթացը պետք է լինի մինչև Հայաստանի առաջին հանրապետության անկախության օրվան մոտ, այսինքն մինչև մայիսի 28-ը և մինչև 3-րդ հանրապետության անկախության օր` սեպտեմբերի 21-ը:
Ինչ վերաբերում է մինչև ՀԱԿ հաջորդ հանրահաաքը (մայիսի 30) մարտի 1-ի գործով ձերբակալվածների ազատ արձակմանը Հրայր Թովմասյանն ասել է, որ որոշակի տեխնիակական ընթացակարգեր կան ու պետք է տեսնել հնարավոր կլինի դա հասցնել, թե ոչ.
-Ցանկացած ձգձգում, ոչ միայն տվյալ անձանց հետ, վստահեցնում եմ, որ իր մեջ կոռուպցիոն ռիսկեր է պարունակելու: Ես բացառելու եմ այն դեպքերը, երբ անձին մեկ օր շուտ բաց թողնելը պետք է ինչ-ինչ ճանապարհով լինի: Հնարավորինս ամեն ինչ անելու եմ, որ այն անձինք, որոնք այս պահին պատիժ են կրում և որոնց գործերը դեռ չի գտնվում դատաքննության կամ նախաքննության փուլում, մեկ օր շուտ դուրս գան,- ասել է նախարարը:
Հրայր Թովմասյան. «Համաներումը կտարածվի Նիկոլ Փաշինյանի ու Սասուն Միքայելյանի վրա»
Մայիսի 26-ին ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ արդարադատության նախարարը պարզաբանել է, կտարածվի արդյո՞ք համաներումը մարտի 1-ի դեպքերից հետո ձերբակալված անձանց, մասնավորապես Նիկոլ Փաշինյանի ու Սասուն Միքայելյանի վրա.
-Եթե կոնկրետ նկատի ունեք Նիկոլ Փաշինյանին ու Սասուն Միքայելյանին, ապա այս համաներումը նրանց վրա կտարածվի,- ասել է Հրայր Թովմասյանը:
Նա նշել է, որ համաներումը չի տարածվում այն անձանց վրա, որոնց վրա վերջին 10 տարվա ընթացքում այդ համաներումը տարածվել է կամ որոնց նախագահի կողմից ներում է շնորհվել և, որոնք վերջին 10 տարվա ընթացքում դիտավորյալ հանցագործություն չեն կատարել:
Որոշումն ուժի մեջ կմտնի հրապարակվելու հաջորդ օրը, իսկ որոշումը պետք է հրապարակվի 24 ժամվա ընթացքում:
-Կարծում եմ այսօր էլ կհրապարակվի, եթե այսօր չհասցնենք, ապա վաղը կհրապարակվի, իսկ դա նշանակում է, որ մյուս օրը որոշումը ուժի մեջ կմտնի,- ընդգծել է նա:

7or.am