Կարծիք

12.03.2021 20:34


Սասու՛ն, ներքին թշնամիներ փնտրելու փոխարեն դու ու Նիկոլը պատասխանեք Իլհամին

Սասու՛ն, ներքին թշնամիներ փնտրելու փոխարեն դու ու Նիկոլը պատասխանեք Իլհամին
ԵԿՄ նախագահ, քայլիստ երեսփոխան Սասուն Միքայելյանը ԵԿՄ-ի անունից հայտարարությամբ է հանդես եկել և սթափության կոչ արել և նախազգուշացրել, որ Ադրբեջանը նոր պատերազմի է պատրաստվում՝ առաջարկել է 8 կետից բաղկացած ծրագիր...
Ի սկզբանե ասեմ, որ ԵԿՄ նախագահի առաջարկը չի կարող կյանքի կոչել Իլհամի կողմից նսեմացված և նվաստացված Նիկոլը... Նա չի կարող միավորել հասարակությանը, քանի որ հասարակության մի զգալի մասը չի կարող համակերպվել դավաճան և կապիտուլյանտ ղեկավար ունենալու հետ, որի հետևանքը լինելու է մշտնջենական քաղաքական ճգնաժամը...
Սասունն այս առաջարկությամբ հանդես գալուց մոռացել է, որ իր դավաճան առաջնորդը դեռ նոյեմբերի վերջին ինչ-որ 6-ամսյա ծրագրով էր հանդես եկել... Հիմա ի՞նչ ծրագիր է առաջարկում "մոռացկոտ" Սասունը... Լավ կլինի դավաճան Նիկոլն ու իրեն սպասարկող ԵԿՄ նախագահը հաշվետու լինեն, թե այս 3 ամիսներին ինչ են արել այդ ծրագրից, հետո նոր ծրագրի մասին խոսեն...
Դավաճան Նիկոլի սպասարկու Սասունը խոսում է երկիրն ապակայունացնող քաղաքական ուժերից ու անհատ բախտախնդիրներից, որոնց դեմ առաջարկում է պայքարել, բայց ծպտուն չի հանում, որ իր սիրելի Նիկոլն ուղղակի վախենում է արձագանքել Ադրբեջանի բռնապետի՝ հայերին և Հայաստանին նվաստացնող գրեթե ամենօրյա հայտարարություններին...
Սասու՛ն, ներքին թշնամիներ փնտրելու փոխարեն դու ու Նիկոլը պատասխանեք Իլհամին...
Սասունն առաջ է տանում այն թեզը, որ կապիտուլյանտ Նիկոլի օրոք Արցախի անկախության համար նահատակված մեր հերոսների՝ Արցախն անկախ տեսնելու հույսն ու հավատը երբեք չպետք է կորցնենք... Հետաքրքիր է,
ԵԿՄ նախագահը հավատում է իր այս գրածին ու երևի "տեղյակ" չէ, որ իր մասնակցությանբ նիկոլապաշտպան հանրահավաքներին բերման ենթակվողների և գալացողների մեծ մասը Շուշին և Արցախը համարում են Ադրբեջանինը ու նրանց համար բացի Նիկոլից բացարձակ չի հետաքրքրում Արցախի ճակատագիրը...
Սասու՛ն, մենք միասնական ենք եղել 1988-94 թթ-ներին, որովհետև այն ժամանակվա իշխանությունները չեն խաբել հասարակությանն ինչպես արեց դավաճան Նիկոլը ու հազարավոր մարդկանց մսաղացի մեջ գցեց՝ դիտավորյալ շարունակելով պատերազմը,երբ պատերազմի չորրորդ օրվանից գիտեցել է, որ մենք պարտվում ենք...
Վազգեն Սարգսյանին մեջբերող Սասունը երևի լավ է իմացել, թե նույն սպարապետն ինչ կարծիք է ունեցել Նիկոլի, իսկ Նիկոլն էլ սպարապետի մասին ու ծիծաղելի է Վազգեն Սարգսյանի բառերը մեջբերելը՝ դավաճան Նիկոլի իշխանությանը սատարելու համար... Սպարապետն այն ժամանակվանից է գիտեցել, թե իրականում ո՛վ է և ինչ է իրենից ներկայացնում վարչապետի աթոռից կառչած ազգադավ Նիկոլը...
Սասու՛ն, մեր ժողովուրդը "պատերազմի կես ճանապարհին չի հոգնել"... Մեր ազգը հոգնել է ապիկար, դիլետանտ, գյորմամիշ, չտես, դավաճան, պետական մտածելակերպից զուրկ և պարտության սիմվոլ հանդիսացող Նիկոլից ու դրա թիմից...
Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը