Հովհաննես Իգիթյան. «Իմ պատկերացրած երկխոսությունը ՀԱԿ-ի սկսած երկխոսությունը չէ»
ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության նախկին ղեկավար, ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ ինքը, լինելով ՀՀՇ վարչության անդամ, հաճախ համաձայն չի լինում այն որոշումների և տեսակետների հետ, որոնք հայտարարում է ՀԱԿ–ը, բայց քանի որ այն առանձին կառույց է, ինքը միայն ՀՀՇ վարչության նիստերին է իր տեսակետը հայտնում։
–Ես գտնում եմ, որ ՀԱԿ-ն ընտրությունների հետ կապված միավորում է: Նա պետք է ստեղծվեր ընտրությունների ժամանակ, բայց քանի որ ընտրությունները չավարտվեցին, ՀԱԿ-ը մնաց,–ասել է նա:
Հարցին, թե, օրինակ, ՀԱԿ–ի ո՞ր քայլերի հետ համաձայն չէ ինքը, Հովհաննես Իգիթյանը պատասխանել է.
–Իմ պատկերացրած երկխոսությունը ՀԱԿ-ի սկսած երկխոսությունը չէ. ընդհանրապես երկխոսությունն անհրաժեշտ էր ընտրություններից առաջ։

7or.am