Տիգրան Թորոսյան. «...սկզբում հայհոյում են վերջին բառերով, իրար մեղադում են քրեական հոդվածներով, հետո սկսում են երկխոսություն»
Քիչ առաջ խորհրդարանը 91 կողմ, 0 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց «Համաներում հայտարարելու մասին» ՀՀ նախագահի ներկայացրած առաջարկությունը: Միակ ձեռնպահ քվեարկողը ՀՀ ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանն էր:
Նշենք, որ իշխանական մեծամասնության ներկայացուցիչներն այս համաներումը կապում էին ներքաղաքական խնդիրների հետ` նշելով, որ այն կթուլացնի նաև երկրում ստեղծված լարվածությունը: Չե՞ք ցանկանում, որ թուլանա ներքաղաքական լարվածությունը, Տիգրան Թորոսյանից հետաքրքրվել է «7օր»-ի լրագրողը:
-Ներողություն եմ խնդրում, բայց նման ամպագորգոռ հայտարարություններ անել համաներման հետ կապված, կարծում եմ բացարձակապես տեղին չէ: Առավել ևս հայտարարել` վերլուծելով 3-րդ հանրապետության անցած ընթացքը, ցանկանալով լուծել առկա խնդիրները… Կարծում եմ ցանկացած ողջամիտ մարդու համար պարզ է, որ երկրում առկա բազմաթիվ հիմնախնդիրների պատճառները բոլորովին այլ են և կապված չեն ո՛չ համաներման հետ, ո՛չ էլ ազատազրկման վայրերում գտնվողների հետ: Եթե խնդիրը վերաբերում է օրինակ ընդդիմության-իշխանության հարաբերությունների կարգավորմանը, ապա չպետք է ներկայացնել այս մեկ քայլը որպես իրավիճակի բարելավում, երկխոսություն, հանդուրժողականության ձևավորում և այլն: Ցավոք, արմատները շատ ավելի խորն են և շատ ավելի լուրջ քայլեր պիտի արվեն երկրում իսկապես իրավիճակը բարելավելու համար: Ես դա շատ եմ ուզում, բայց ես չեմ ուզում, որ մենք ինքներս մեզ` նկատի ունեմ պատգամավորներին և կառավարությանը և հատկապես հասարակությանը խաբենք, թե համաներումով նման արդյունքներ ենք ունենալու,-պատասխանել է Տիգրան Թորոսյանը:
Նա իր ձեռնպահ քվեարկելը բացատրել է նաև այն համոզմամբ, որ համաներման որոշման մեջ տրամաբանությանը չենթարկվող մի քանի մոտեցումներ կան: Ընդհանրապես, Տիգրան Թորոսյանը դեմ է համաներումներին, քանի որ կարծում է, որ դատապարտյալներին անհատական ներում պետք է շնորհել, բայց նաև դեմ չի քվեարկել, քանի որ կարծում է, որ այսօր իրոք կան մարդիկ, ովքեր այլ պատիժ պետք է ստանային կամ ընդհանրապես չպատժվեին, և այդ մարդկանց ազատ արձակումը ճիշտ է:
-Ի վերջո, եթե մարդիկ դատապարտվել են ուղղակի հոդվածներով, մարդկանց ազատա արձակելը ոչ մի տրամաբանության չի ենթարկվում,-ավելացրել է ԱԺ նախկին նախագահը:
Ձեռնպահ քվեարկելը կապվա՞ծ է այն բանի հետ, որ մինչ օրս չի փոխել 2008թ. ԱԺ ամբիոնից հնչեցրած իր մոտեցումները:
-Ես միշտ կողմնակից եմ, որ անրադարացի դատապարտված մարդիկ ազատ արձակվեն: Իսկ եթե մարդիկ դատապարտվել են ըստ հիմնավորված փաստերի, ապա այդ մարդկանց նկատմամբ քաղաքական տարբեր հարցադրումներ չպետք է նշանակություն ունենան: Հետևաբար, եթե իսկապես մարդիկ, ովքեր մարտի 1-ի հետ կապված են դատապարվել, եթե իսկապես մեղավոր չեն,ես ուրախ կլինեմ, որ այդ մարդիկ ազատ արձակվեն, այնպես, ինչպես ցանկացած մարդու համար:Սա՛ է կարևոր: Ինչ վերաբերում է մոտեցումներին, ապա այո՛, սկզբունքային մոտեցումներ ես չեմ փոխել, այնպես, ինչպես որոշ մարդիկ փոխում են մի քանի ամիսը մեկ` սկզբում հայհոյում են վերջին բառերով, իրարմեղադում են քրեական հոդվածներով,հետո սկսում են երկխոսություն` ընդ որում առանց բովանդակության: Որովհետև երկխոսության բաղադրիչները, այսպես կոչված երկխոսության մեջ բացարձակապես գոյություն չունեն: Կարծում եմ պետք է սկզբունքներ ունենալ և դրանք պաշտպանել` անկախ իրավիճակից, անկախ ով այսօր ում նկատմամբ ինչ վերաբերմունք ունի, անկախ կարգավիճակից: Սա՛ է իմ մոտեցումը: Գիտեմ, որ Հայաստանում շատ տարածված չէ այդ մոտեցումը, բայց դա ինձ համար ճիշտն ասած շատ մեծ նշանակություն չունի,-պատասխանել է Տիգրան Թորոսյանը:
Տիգրան Թորոսյան. «...սկզբում հայհոյում են վերջին բառերով, իրար մեղադում են քրեական հոդվածներով, հետո սկսում են երկխոսություն»
Քիչ առաջ խորհրդարանը 91 կողմ, 0 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց «Համաներում հայտարարելու մասին» ՀՀ նախագահի ներկայացրած առաջարկությունը: Միակ ձեռնպահ քվեարկողը ՀՀ ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանն էր:
Նշենք, որ իշխանական մեծամասնության ներկայացուցիչներն այս համաներումը կապում էին ներքաղաքական խնդիրների հետ` նշելով, որ այն կթուլացնի նաև երկրում ստեղծված լարվածությունը: Չե՞ք ցանկանում, որ թուլանա ներքաղաքական լարվածությունը, Տիգրան Թորոսյանից հետաքրքրվել է «7օր»-ի լրագրողը:
-Ներողություն եմ խնդրում, բայց նման ամպագորգոռ հայտարարություններ անել համաներման հետ կապված, կարծում եմ բացարձակապես տեղին չէ: Առավել ևս հայտարարել` վերլուծելով 3-րդ հանրապետության անցած ընթացքը, ցանկանալով լուծել առկա խնդիրները… Կարծում եմ ցանկացած ողջամիտ մարդու համար պարզ է, որ երկրում առկա բազմաթիվ հիմնախնդիրների պատճառները բոլորովին այլ են և կապված չեն ո՛չ համաներման հետ, ո՛չ էլ ազատազրկման վայրերում գտնվողների հետ: Եթե խնդիրը վերաբերում է օրինակ ընդդիմության-իշխանության հարաբերությունների կարգավորմանը, ապա չպետք է ներկայացնել այս մեկ քայլը որպես իրավիճակի բարելավում, երկխոսություն, հանդուրժողականության ձևավորում և այլն: Ցավոք, արմատները շատ ավելի խորն են և շատ ավելի լուրջ քայլեր պիտի արվեն երկրում իսկապես իրավիճակը բարելավելու համար: Ես դա շատ եմ ուզում, բայց ես չեմ ուզում, որ մենք ինքներս մեզ` նկատի ունեմ պատգամավորներին և կառավարությանը և հատկապես հասարակությանը խաբենք, թե համաներումով նման արդյունքներ ենք ունենալու,-պատասխանել է Տիգրան Թորոսյանը:
Նա իր ձեռնպահ քվեարկելը բացատրել է նաև այն համոզմամբ, որ համաներման որոշման մեջ տրամաբանությանը չենթարկվող մի քանի մոտեցումներ կան: Ընդհանրապես, Տիգրան Թորոսյանը դեմ է համաներումներին, քանի որ կարծում է, որ դատապարտյալներին անհատական ներում պետք է շնորհել, բայց նաև դեմ չի քվեարկել, քանի որ կարծում է, որ այսօր իրոք կան մարդիկ, ովքեր այլ պատիժ պետք է ստանային կամ ընդհանրապես չպատժվեին, և այդ մարդկանց ազատ արձակումը ճիշտ է:
-Ի վերջո, եթե մարդիկ դատապարտվել են ուղղակի հոդվածներով, մարդկանց ազատա արձակելը ոչ մի տրամաբանության չի ենթարկվում,-ավելացրել է ԱԺ նախկին նախագահը:
Ձեռնպահ քվեարկելը կապվա՞ծ է այն բանի հետ, որ մինչ օրս չի փոխել 2008թ. ԱԺ ամբիոնից հնչեցրած իր մոտեցումները:
-Ես միշտ կողմնակից եմ, որ անրադարացի դատապարտված մարդիկ ազատ արձակվեն: Իսկ եթե մարդիկ դատապարտվել են ըստ հիմնավորված փաստերի, ապա այդ մարդկանց նկատմամբ քաղաքական տարբեր հարցադրումներ չպետք է նշանակություն ունենան: Հետևաբար, եթե իսկապես մարդիկ, ովքեր մարտի 1-ի հետ կապված են դատապարվել, եթե իսկապես մեղավոր չեն, ես ուրախ կլինեմ, որ այդ մարդիկ ազատ արձակվեն, այնպես, ինչպես ցանկացած մարդու համար: Սա՛ է կարևոր: Ինչ վերաբերում է մոտեցումներին, ապա այո՛, սկզբունքային մոտեցումներ ես չեմ փոխել, այնպես, ինչպես որոշ մարդիկ փոխում են մի քանի ամիսը մեկ` սկզբում հայհոյում են վերջին բառերով, իրար մեղադում են քրեական հոդվածներով, հետո սկսում են երկխոսություն` ընդ որում առանց բովանդակության: Որովհետև երկխոսության բաղադրիչները, այսպես կոչված երկխոսության մեջ բացարձակապես գոյություն չունեն: Կարծում եմ պետք է սկզբունքներ ունենալ և դրանք պաշտպանել` անկախ իրավիճակից, անկախ ով այսօր ում նկատմամբ ինչ վերաբերմունք ունի, անկախ կարգավիճակից: Սա՛ է իմ մոտեցումը: Գիտեմ, որ Հայաստանում շատ տարածված չէ այդ մոտեցումը, բայց դա ինձ համար ճիշտն ասած շատ մեծ նշանակություն չունի,-պատասխանել է Տիգրան Թորոսյանը:
7or.am