Թուրքիան չի բացառել, որ Ռուսաստանից կարող է գնել նորագույն կործանիչներ
Թուրքիան չի բացառում ռուսական 4-րդ սերնդի СУ-35 և 5-րդ սերնդի СУ-57 կործանիչներ գնելու հավանականությունը, թեև առաջնահերթությունը տալիս է սեփական արտադրության կործանիչներին։
Այս մասին ռուսական «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալության հետ զրույցում հայտնել է Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարար Մուսթաֆա Վարանքը։
«Եթե Ռուսաստանն ունի ինքնաթիռ, որը համապատասխանում է մեր պահանջներին, եթե մեր համակարգում դրա ներդրման և գործարկման հետ կապված դժվարություններ չկան, ապա, իհարկե, մենք կարող ենք այն գնել Ռուսաստանից կամ Եվրոպայի այլ երկրից: Այս դեպքում մենք չունենք կատեգորիկ դիրքորոշում»,-ասել է Վարանքը
Ըստ նրա, այդ խնդիրները հաճախ են բարձրաձայնվում երկու երկրների ղեկավարների հանդիպումներում:

Աղբյուրը՝ ermenihaber.am