Հովհաննես Իգիթյան. «Ժողովուրդն ամեն օր հիասթափվում է ոչ միայն իշխանություններից, այլև քաղաքական պայքարից»
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության նախկին ղեկավար, ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը հայտարարել է, որ այսօր նորմալ, արտահերթ, մեկ ժամ շուտ ընտրություններ կազմակերպելը օգուտ է երկրին:
–Ժողովուրդն ամեն օր հիասթափվում է ոչ միայն իշխանություններից, այլև քաղաքական պայքարից։ Եվ երբ նրանք հիասթափվում են, կորցնում են ոչ միայն հավատը պետության կամ իշխանության հանդեպ, այլ վաղվա օրվա հույսը,–ասել է նա:
«7օր»–ի հարցին, թե կլինե՞ն արտահերթ ընտրություններ, նա պատասխանել է, որ արտահերթ ընտրություններ կլինեն այն ժամանակ, երբ իշխանությունները հասկանան, որ անհնար է այլևս այսպես։
Հարցին՝ իշխանություններն այդքան խոհե՞մ են, որ հասկանան, Հովհաննես Իգիթյանը պատասխանել է՝ ո՛չ։

7or.am