Աշխարհ

12.03.2021 18:50


«Կինս դեռ ուզում է տուն գալ». ճապոնացին 10 տարի է սուզվում է ծովը՝ հույս ունենալով գտնել ավերիչ ցունամիի հետևանքով անհետ կորած կնոջը (լուսանկար, տեսանյութ)

«Կինս դեռ ուզում է տուն գալ». ճապոնացին 10 տարի է սուզվում է ծովը՝ հույս ունենալով գտնել ավերիչ ցունամիի հետևանքով անհետ կորած կնոջը (լուսանկար, տեսանյութ)

Ճապոնիայում բնակվող Յասուո Տակամացուն արդեն 10 տարի է, ինչ փնտրում է իր կնոջը, որն անհետ կորել է երկրի Միյագի պրեֆեկտուրայի Օնագաու քաղաքում 2011-ին տեղի ունեցած ավերիչ ցունամիի հետևանքով, գրում է odditycentral.com-ը:

2011 թվականին Յուկոյի անհետ կորելու օրից ի վեր՝ ամուսինը սկսել է իր որոնողական աշխատանքները: Առաջին հերթին, Տակամացուն այցելել է այն վայրը, որտեղ վերջին անգամ տեսել են կնոջը՝ Յուկոյին: Ողջ ափամերձ տարածքն ուսումնասիրելուց և կնոջից որևէ հետք չգտնելուց հետո ճապոնացին չի հուսահատվել և որոշել է նրան փնտրել ջրային տարածքում:

Այս նպատակով Յասուոն սկսել է սուզվելու դասընթացների հաճախել: Որոշակի հմտություններից ձեռք բերելուց հետո սգացող ամուսինը շաբաթական մի քանի անգամ սուզվում է՝ հույս ունենալով գտնել կնոջը:

Ներկայում ճապոնացուն հաջողվել է ավելի քան 500 անգամ սուզվել, սակայն դեռևս ապարդյուն:

Ճապոնացին նշում է՝ իրեն ուղարկված վերջին հաղորդագրությունում իր կինը հարցրել է՝ «Լա՞վ ես: Ուզում եմ տուն գնալ»: Տղամարդը համոզված է, որ կինը «դեռ ուզում է տուն գալ»:

Աղբյուրը՝ tert.am

May be an image of 1 personMay be an image of 1 person

Այս խորագրի վերջին նյութերը