Հողատուի ոստիկանությունը պարզել է, որ ինձ «հարվածելու հանգամանքը չի հաստատվել»
Հիշում եք մոտ մեկ ամիս առաջ ոստիկանի հարձակման մասին (հղումը մեկնաբանությունում)։ Հողատուի ոստիկանությունը պարզել է, որ ինձ “հարվածելու հանգամանքը չի հաստատվել” (տես նկարը):
Իրականում այնպես չէր, որ շատ հույսեր ունեի։ Ամեն ինչ օրինաչափ է մի երկրում երբ վերջին տարվա ընթացքում ոստիկանությունն իրավունք է ստացել գաղտնալսել մեր հեռախոսային խոսակցությունները, ստանալ մեր բանկային տվյալները, տուգանել վարորդին ու չիրազեկել այդ մասին, շարժական արագաչափ ունենալ։
Դեռ ավելին, հողատուի ոստիկանությունը նախատեսում է պատժելի դարձնել ոստիկանին վիրավորելը։ Օրինակ հերթական անգամ ոստիկանին ասեմ "հողատուի ոստիկան", կարող ա վիրավորվի ու դեռ մի բան էլ տուգանվեմ։ Նշեմ որ հարվածելն արդեն քրեականացված է։ Այսինքն այս վիդեոյում եղած կենդանուն հարվածելու դեպքում ես կպատժվեի...
Հիմա կասեք, այս նեղ մաջալին ի՞նչ ես ընկել ոստիկանության հետևից։ Այս մասին գրում եմ, հույս ունենալով, որ այն մարդիկ ում համար Արցախի 75%-ը կորցնելը, 5’000 երիտասարդի կյանքը, 10’000 վիրավորները կարևոր չի, միգուցե ոստիկանության մասով զգան, որ սա հասնելու է նաև իրենց՝ ու մեզ բոլորիս։
Մի օր դուք եք ձեր երեխաների հետ Օպերայում զբոսնելիս դառնալու հերթական կենդանական հատկություններ ունեցող ոստիկանի թիրախը։
Վայելենք կապիտուլանտի ոստիկանությունն ու նախկինների վախերի ներքո պատրաստվենք ոստիկանական բեսպրիդելին...
Հողատուի ոստիկանությունը պարզել է, որ ինձ «հարվածելու հանգամանքը չի հաստատվել»