Լրահոս

26.05.2011 13:34


Հովհաննես Իգիթյան. «Իշխանություններին առաջադրված պահանջները ձևական են իրականացված և կիսատ–պռատ են»

Հովհաննես Իգիթյան. «Իշխանություններին առաջադրված պահանջները ձևական են իրականացված և կիսատ–պռատ են»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության նախկին ղեկավար, ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը, անդրադառնալով  համաներմանը, ասել է, որ  չի կարծում, թե մարդասիրության դրդապատճառներով արվեց այս քայլը:

–Բոլոր տեղերում, նույնիսկ միջազգային, կարդում ենք, որ ՀՀ-ում կան քաղաքացիական հայացքների համար ձերբակալվածներ: Այսինքն, սա դրսի ճնշման ներքո արվեց: Բայց արդյոք ստեղծվա՞ծ են նորմալ նախապայմաններ ընտրություններ անցկացնելու համար: Ո՛չ: Արդյոք այն դատախազները, որոնք գործ են սարքել, այն դատավորները, որոնք վերևից իջեցրած հրամաններն արագ կատարել են, պատժվե՞լ են: Ո՛չ,–ասել է նա։

Ըստ Հովհաննես Իգիթյանի՝ իշխանություններին առաջադրված պահանջները՝ թե՛ մարտի մեկի բացահայտումը, թե՛ խոսքի ազատությունը, թե՛ երթերի և ցույցերի անցկացումը, ձևական են իրականացված և կիսատ–պռատ են։

«7օր»–ի հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ է այս ամենն այդքան մեծ խանդավառությամբ ողջունվում ՀԱԿ–ի լիդերի և ներկայացուցիչների կողմից, նա ասել է, որ, ամեն դեպքում, մեկ հոգու ազատ արձակումն էլ ողջունելի է։

–ՀԱԿ–ը երևի այդ կոնտեքստում է ողջունում։ Դուք ինձ եք հարցնում, և ես իմ կարծիքն եմ ասում, այլ ոչ թե...այդ քայլերը ոչ լիարժեք են։ Ես չգիտեմ՝ ինչ նկատի ունեք ոգևորված ասելով,–ասել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը