Աշխարհ

12.03.2021 21:55


Քանյե Ուեսթը խզել է Քիմ Քարդաշյանի հետ կապերը․ նրանք շփվում են «երրորդ անձանց միջոցով»․ Daily Mail (լուսանկար)

Քանյե Ուեսթը խզել է Քիմ Քարդաշյանի հետ կապերը․ նրանք շփվում են «երրորդ անձանց միջոցով»․ Daily Mail (լուսանկար)

Ամերիկացի ռեփեր, դիզայներ Քանյե Ուեսթը խզել է Keeping Up With the Kardashians իրապատում շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանի հետ կապերը, գրում է Daily Mail-ը։

Պարբերականի իրազեկ աղբյուրի հաղորդմամբ՝ 43-ամյա ռեփ կատարողն իրապատում շոուի աստղի հետ շփվում է միայն «երրորդ անձանց միջոցով», քանի որ փոխել է հեռախոսահամարը՝ Քարդաշյանից խուսափելու համար։

«Նույնիսկ նախքան Քիմի՝ ամուսնալուծության հայց ներկայացնելը, Քանյեն փոխել էր իր հեռախոսահամարները և ասել, որ իր հետ կարող են կապվել իր անվտանգության աշխատակիցների միջոցով»,-ասել է աղբյուրը։

Չնայած վերջին զարգացումներին՝ աղբյուրը հաստատել է, որ Քարդաշյանը չի արգելում իր 4 երեխաներին շփվել հոր հետ։

Նա նաև նշել է, որ երբ Ուեսթը գալիս է երեխաների հետ ժամանակ անցկացնելու, Քիմն այդ ընթացքում հեռանում է տնից։

Քիմ Քարդաշյանն ամուսնալուծվելու հայց էր ներկայացրել շաբաթներ առաջ․ զույգի ամուսնալուծության մասին լուրերը շրջանառվում են հունվար ամսից։

Նշենք, որ զույգն ունի չորս երեխա ունի ՝ 7-ամյա Նորթը, 5-ամյա Սեյնթը, 3-ամյա Չիկագոն և 1-ամյա Փսալմը։

Oh dear: Kim Kardashian and Kanye West are reportedly no longer on speaking terms after the rapper 'cut her off' when their divorce papers were filed (pictured in 2019)Not Keeping Up? The superstar couple, whose split was revealed in January before Kim filed for divorce last month, are said to be only communicating through security after Kanye, 43, changed his number in his cut-off of Kim, 40Their loves: Despite the latest development, sources have confirmed that Kim is not cutting off his communication with their four children, North, seven, Psalm, five, Chicago, three, and Psalm, 22, month, with various nannies helping make the co-parenting easierOut and about: The couple are believed to have signed a prenuptial agreement, and TMZ claims neither party is contesting the terms of the document

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը