Կարծիք

12.03.2021 10:42


Մինչև մարտի 19-ն Արտակ Դավթյանը չի կարող իրավունքի ուժով գլխավոր շտաբի պետի պաշտոնում նշանակված համարվել

Մինչև մարտի 19-ն Արտակ Դավթյանը չի կարող իրավունքի ուժով գլխավոր շտաբի պետի պաշտոնում նշանակված համարվել
Հաշվի առնելով իշխող ուժի շտապողականությունը Արտակ Դավթյանին րոպե առաջ գլխավոր շտաբի պետի պաշտոնում նշանակելու հարցում՝ անհրաժեշտ եմ համարում հիշեցնել, որ Օնիկ Գասպարյանին «պաշտոնից ազատելուց» նրանք ղեկավարվեցին «5+3» բանաձևով (ինչքան էլ դրա հետ համաձայն լինեմ կամ չլինեմ), ուստի՝ իրենց «խրախճանքը» պետք է առնվազն մինչև մարտի 20-ը հետաձգեն։
Ինչ է ենթադրում «5+3» բանաձևը.
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, եթե վարչապետը հնգօրյա ժամկետում չի ընդունում Հանրապետության նախագահի առարկությունը, ապա Հանրապետության նախագահը հնգօրյա ժամկետի ավարտից հետո` եռօրյա ժամկետում, ստորագրում է հրամանագիրը կամ դիմում է Սահմանադրական դատարան:
Հանրապետության նախագահն այսօր՝ մարտի 11-ին, առարկություններով վերադարձրեց Արտակ Դավթյանին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ նշանակելու մասին վարչապետի առաջարկությունը։
Նույն օրը ստացվեցին վարչապետի հիմնավորումերը նախագահի առարկությունների վերաբերյալ:
Այնուհետև՝ Հանրապետության նախագահը հայտարարեց, որ չի ստորագրելու հրամանագրի նախագիծը և չի դիմելու Սահմանադրական դատարան։
Հետևաբար՝ «5+3» բանաձևով նախատեսված ժամկետն ավարտվում է մարտի 20-ին և մինչ մարտի 19-ն Արտակ Դավթյանը չի կարող համարվել իրավունքի ուժով գլխավոր շտաբի պետի պաշտոնում նշանակված։
Գոհար Մելոյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը