Լրահոս

26.05.2011 12:48


ԱԺ-ն ընդունեց «Համաներում հայտարարելու մասին» առաջարկությունը

Ազգային ժողովի մայիսի 26-ի նիստում քվեարկության է դրվել ու կողմ 91, ձեռնպահ 1 (Տիգրան Թորոսյան) ձայների հարաբերակցությամբ ընդունվել է «Համաներում հայտարարելու մասին» ՀՀ նախագահի ներկայացրած առաջարկությունը:

Երրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունվել է նաև «Հանրային ծառայությունների մասին» կառավարության ներկայացրած օրեռնքի նախագիծը` կողմ 75, դեմ 13, ձեռնպահ 1 ձայների հարաբերակցությամբ:

Նույն ձայների հարաբերակցությամբ ընդունվել է նաև «Դատական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Կոալիցաիյի նարկայացրած «Ընտրական օրենսգիրք. և դրան կից օրենքնրի փաթեթը ևս ընդունվել է 3-րդ ընթերցմամբ ու ամբողջությամբ` ձայների կողմ 75, դեմ 14 ձայների հարաբերակցությամբ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը