Լրահոս

26.05.2011 12:33


«Wikileaks». «ԱՄՆ պետքարտուղարությունն ամեն ինչ արել է, որպեսզի Հայոց ցեղասպանության բանաձևը չանցնի Կոնգրեսում»

«Wikileaks»–ը գաղտնազերծել է ամերիկյան դիվանագիտական հերթական փաստաթուղթը, ըստ որի՝ Ադրբեջանում Միացյալ Նահանգների ներկայիս դեսպան Մեթյու Բրայզան հայտարարել է, թե ԱՄՆ պետքարտուղարությունն ամեն ինչ անում է, որպեսզի Հայոց ցեղասպանության բանաձևը չանցնի ԱՄՆ Կոնգրեսում:

Այս հայտարարությունը Բրայզան արել է 2007 թ. մարտի 9-ին Ստամբուլում տեղի նահանգապետի` փոքրամասնությունների հարցերով տեղակալ Ֆիքրեթ Քափաօղլուի հետ հանդիպման ժամանակ: Այն տեղի է ունեցել հենց այն օրերին, երբ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում քննարկվել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը:

Բրայզան շեշտել է, որ վարչակազմը շատ է ջանում, որպեսզի այդ բանաձևը չանցնի ո՛չ Ներկայացուցիչների պալատում, ո՛չ էլ Սենատում:

Ըստ «Ասբարեզ»–ի

Այս խորագրի վերջին նյութերը