Լրահոս

26.05.2011 12:06


Տիգրան Սարգսյանը Ալիկ Սարգսյանին հորդորել է խստորեն հետևել

Կառավարության այսօրվա նիստում փոփոխություններ և լրացումներ են կատարվել Ոստիկանության տեղամասային տեսուչների աշխատանքների կազմակերպման մասին կարգում, համաձայն որոնց հստակեցվելու են տեղամասային տեսուչների իրավունքներն ու պարտականությունները։

Իր հերթին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին հորդորել է խստորեն հետևել կառույցում իրականացվող ուսումնասիրությունների արդյունքներին։ «Ձեր անձնական հսկողության տակ պահեք և խստորեն հետևեք, թե ինչպես են կատարվում ձեր հանձնարարականները»,– ասել է վարչապետը։ «Ընդամենը երեկ եմ եղել տեղերում և ստուգել աշխատանքները։ Ամեն մի փաստ առանձին քննարկման առարկա կդարձնեմ և կզեկուցեմ ձեզ»,–արձագանքել է ոստիկանապետը։

Այս խորագրի վերջին նյութերը