Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակը
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Քաթարում կայացած հանդիպման ժամանակ թուրք գործընկերոջ՝ Մևլութ Չավուշօղլուի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունները: Այս մասին, ըստ ermenihaber.am-ի՝ տեղեկանում ենք Չավուշօղլուի թվիթերյան գրառումից։
Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև վերջին իրադարձությունները Ղարաբաղում, Լիբիայում և Սիրիայում։
Չավուշօղլուն հայտնել է, որ Թուրքիայի Մերսին նահանգի Գյուլնարի շրջանում տրվել է «Աքքույու» ատոմակայանի 3-րդ էներգաբլոկի կառուցման մեկնարկը։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Facebook-ի իր էջում հայտնել էր, որ երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը տեղի է ունեցել հենց օդանավակայանում, որտեղ ռուսական պատվիրակությունը ժամանել է Սաուդյան Արաբիայից, իսկ թուրքականը ՝ Ղրղզստանից: