Աշխարհ

11.03.2021 19:20


Վրաստանում մարտի 8-ից սկսեցին գործել ռեստորանները, Ախալքալաքում նույնպես բացվեցին ռեստորանները․ հավաքների ընթացքում մարդկանց քանակը չպետք է գերազանցի 10-ը

Վրաստանում մարտի 8-ից սկսեցին գործել ռեստորանները, Ախալքալաքում նույնպես բացվեցին ռեստորանները․ հավաքների ընթացքում մարդկանց քանակը չպետք է գերազանցի 10-ը

Վրաստանում մարտի 8-ից սկսեցին գործել ռեստորանները, Ախալքալաքում նույնպես բացվեցին ռեստորանները։ Սակայն դա չի նշանակում, որ մարդիկ կարող են ազատ հավաքներ կազմակերպել, հավաքների ընթացքում մարդկանց քանակը չպետք է գերազանցի 10-ը։

Չնայած սահմանափակումներին Ջավախքում մարդիկ չկարողացան հրաժարվել ավանդույթերից։ Իհարկե նախկին մասշտաբներով, սակայն հավաքներ կատարվում են, օրինակ՝ նշանդրեքների ժամանակ 10-ից ավել մարդ է հավաքվում, իսկ քելեխների ժամանակ 80-100: Իհարկե այս հավաքները չեն կատարվում ծիսակատարությունների սրահներում, սակայն տներում, որտեղ հնարավոր է սեղան են պատրաստում։ Լինում են դեպքեր, որ երկու անգամ են սեղան պատրաստում, որպեսզի նախ կանայք նստեն, հետո տղամարդիկ։

Վրաստանի կառավարության 322 որոշման, 5-րդ կետի համաձայն՝ սահմանափակվում է 10 մարդուց ավել հավաքը:

Ախալքալաքի հասարակական առողջապահության կենտրոնի տնօրեն Ավետիք Տոնականյանը հորդորում է զերծ մնալ լայնամասշտաբ հավաքներից։

«Իհարկե պետք է պահպանել հիգենիայի բոլոր կանոնները, ամենակարևորը շնչադիմակ կրելը։ Պետք չէ կազմակերպել հավաքներ, ինչպիսիք են հարսանիքները, հոգեհացը։ Վրաստանում արդեն երկու դեպք է բացահայտվել բրիտանական շտամի, եթե չենք ուզում, որ մեր մոտ նույնպես հաստատվի նման դեպքեր, ուրեմն պետք է պահպանենք բոլոր կանոններն ու ծեսերը։ Վերջին ժամանակաշրջաում մեր մոտ քչացել է դեպքերի քանակը, արդեն քանի օր է չունենք հաստատված դեպքեր, այդ իսկ պատճառով պետք է զգույշ լինենք։ Որպեսզի այդպիսի հավաքներ չլինեն, ներքին գործերի նախարարությունը պետք է անպայման հսկողություն անցկացնի»,-ասում է Ավետիք Տոնականյանը։

Իսկ ռեստորանների սեփականատերերից և աշխատողներից պահանջվում է.

-ապահովել տեղերի (սեղանների) նախնական ամրագրումը,

-հաստատության հաճախորդների և աշխատողների ամենօրյա թերմոսքրինինգ (ջերմաչափում),

-հիմնարկությունում սեղանների միջև հեռավորությունը պետք է լինի առնվազն երկու մետր,

-այցելուների միջև հեռավորությունը պետք է լինի առնվազն մեկ մետր,

-նույն սեղանի շուրջ կարելի է տեղավորել ոչ ավելի, քան վեց հոգի: Բացառություն են կազմում նույն ընտանիքի անդամները և մինչև 12 տարեկան դեռահասները:

-որպեսզի բարի հետ այցելուների անմիջական կապից խուսափել, անհրաժեշտ է հաճախորդներին խմիչքների անհատական սպասարկումը:

-եթե հնարավոր չէ ապահովել սեղանների միջև 2 առնվազն մետր հեռավորությունը, ապա անհրաժեշտ է ստեղծել ժամանակավոր պաշտպանիչ վահաններ,

-օգտագործեք այցելուների անհատական ընդունելությունը,

-օգտագործել մեկանգամյա թղթե ճաշացանկեր: Եթե ռեստորանն օգտագործում է էլեկտրոնային ճաշացանկ, ապա մոտակայքում պետք է լինեն ախտահանիչ նյութեր,

-տեղեկատվությունը կորոնավիրուսի տարածումը կանխելու միջոցառումների մասին պետք է փակցվի երևացող վայրում:

Հարկ է նշել, որ կանոնակարգերը խախտելու դեպքում ֆիզիկական անձանց համար նախատեսվում է տուգանք 2000 լարիի չափով, իսկ իրավաբանական անձանց դեպքում` 10 000 լարիի չափով:

Աղբյուրը՝ jnews.ge

Այս խորագրի վերջին նյութերը